Արմեն Չարչյանի գործով այսօր հրատապ նիստ է հրավիրվել 

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գործով այսօր հրատապ դատական նիստ է նշանակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջով հայտարարություն է տարածել Չարչյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանը:

«Արմեն Չարչյանի գործով այսօր ժամը 15։30-ին հրատապ նիստ է հրավիրվել։ Բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է»,- գրել է փաստաբանը։

Նշենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում պրոֆեսոր Չարչյանի առողջական վատ վիճակը պայմանավորված է նրա մոտ առկա շաքարային դիաբետով։

«Պնդում եմ՝ Արմեն Չարչյանի մոտ ախտորոշված հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ, և պրոֆեսորն օր առաջ պետք է ազատ արձակվի»,- հայտարարել էր պաշտպանը։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հրապարակվել էր ձայնագրություն, որում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը  աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորում էր պարտադիր կարգով մասնակցել ընտրություններին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով։ Նա ձերբակալվեց, ապա հունիսի 23-ին մեկ ամսով կալանավորվեց։ Հուլիսի 21-ին՝ դատավոր Վահե Միսակյանը 15 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրեց, որը Դատախազության կողմից բողոքարկվեց Վերաքննիչ դատարանում։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել բողոքը և «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին կրկին կալանավորեց։ 

 

Ռոզա Վարդանյան