ԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացրել է նոր վիրուսի հնարավոր առաջացման մասին, որը չի հաջողվի զսպել

Լուրեր

25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
25.09.2026 | 22:37
Միրզոյանը և Անգոլայի իր գործընկերը համաձայնագիր են ստորագրել
25.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.09.2026 | 22:09
Վաղարշյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
25.09.2026 | 21:54
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 21:42
Միրզոյանն ու Հունգարիայի փոխվարչապետը հանդիպում են ունեցել
25.09.2026 | 21:26
Հռոմի պապը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում քննադատել է ԱԲ-ն
25.09.2026 | 21:13
1997-ից պաշտոնավարող համայնքապետ՝ Լերմոնտովոյում, նախկինում ձերբակալված ղեկավար՝ Արզնիում․ այս կիրակի ազգային փոքրամասնությունների համայնքներում ընտրություններ են
25.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Պաշտպանվա՞ծ է ՀՀ-ն ռազմական հարձակումից․ անվտանգային համակարգը՝ 44-օրյայից 6 տարի անց
25.09.2026 | 20:43
Վարդաշենում վթարից հետո կկառուցվի ժամանակակից նոր ենթակայան
25.09.2026 | 20:25
Պետդումայի ընտրություններում Պուտինի կուսակցությունը Երևանում 3-րդ տեղում է, մինչդեռ Բաքվում հաղթել է
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է նոր վիրուսի հնարավոր առաջացման մասին, որը չի հաջողվի զսպել:

«Կենսաբանական տեսանկյունից կասկած չի հարուցում այն, որ ինչ-որ պահի կհայտնվի մեկ այլ վիրուս, որը մենք պարզապես ի վիճակի չենք լինի զսպել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին G20-ի առողջապահության և ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ի ղեկավարի կարծիքով՝ անհրաժեշտ է դասեր քաղել ներկայիս համաճարակից՝ հաջորդին պատրաստվելու համար:

Ինչպես նշել է Գեբրեյեսուսը, համաշխարհային հանրությանն անհրաժեշտ է «ուժեղացված» ԱՀԿ, նոր ֆինանսական մեխանիզմ ՝ պանդեմիաների դեմ պայքարն ապահովելու համար և ավելի արդյունավետ կառավարում ՝ առողջապահության ոլորտում սպառնալիքների դեմ պայքարի ֆինանսավորման խորհրդի ստեղծման և պանդեմիաների դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրման միջոցով:

Պաշտոնյան ավելի վաղ հիշեցրել էր ԱՀԿ-ի նպատակի մասին՝ մինչև տարեվերջ պատվաստել յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 40 տոկոսին։ Գեբրեյեսուսն ընդգծել էր, որ դրան հասնել հնարավոր կլինի, եթե միայն երկրներն ու պատվաստանյութերի մատակարարումները վերահսկող ընկերությունների հայտարարությունները համընկնեն նրանց գործողությունների հետ։

Կազմակերպության ղեկավարը կոչ էր արել այդ ցուցանիշին հասած երկրներին պատվաստանյութեր տրամադրել բաշխման միջազգային COVAX մեխանիզմի շրջանակում։

Պանդեմիայի մեկնարկից մինչ օրս աշխարհում գրանցվել է վարակման շուրջ 247 մլն դեպք, ավելի քան 5 մլն մահ։