Նվիրաբերված «Մոդեռնա» պատվաստանյութը Հայաստանում է

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

Նվիրատվությունն առողջապահության նախարարությանն է հանձնել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։

«Շնորհակալ ենք Նորվեգիային և Եվրոպական միությանը COVID-19-ի դեմ պատվաստանյութի խմբաքանակի նվիրաբերության համար, հատկապես Հայաստանի համար այս ծանր շրջանում։ Չնայած մեր երկրում առկա՝ համավարակով պայմանավորված հրատապ մարտահրավերներին, մենք շարունակում ենք պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական արշավը։ Այսպիսի մեծ նվիրատվության միջոցով հնարավորություն կունենանք բարձրացնելու բնակչության պատվաստումների տոկոսային մակարդակը և ընդլայնելու ծածկույթն ամբողջ Հայաստանում։ Համերաշխության և համախմբվածության միջոցով կհաղթահարենք այս համաճարակը», – նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հույս ունենք, որ պատվաստանյութը կօգնի Հայաստանին համավարակից պաշտպանվելու, սիրելիներին և լայն հասարակությանը համերաշխություն ցուցաբերելու առումով», – նշել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը։
«Հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի դեպքերի աճը և պատվաստումների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ կարծում ենք, որ պատվաստանյութի առաքումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին։ Կարծում ենք, որ Հայաստանի քաղաքացիների համար հասանելի պատվաստանյութերի լայն տեսականու շնորհիվ հնարավոր կլինի ապահովել պատվաստվածության ավելի բարձր գործակից։ COVID-19-ի դեմ պայքարելու, այն մեղմելու և կանգնեցնելու միջոցը պատվաստանյութերն են», – կարևորել է ԵՄ դեսպան Վիկտորինը։