Շիրակի մարզում պատվաստվել է 38 հազար քաղաքացի․  կիրակի օրը  Գյումրիում հայտարարված է պատվաստման օր

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Շիրակի մարզպետարանի առողջապահության  և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ  Լեյլի Ասլանյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Շիրակի մարզի 18-ից բարձր տարիքային խմբի բնակիչների մոտ 22 տոկոսը պատվաստվել են, այսինքն՝ 38 հազար քաղաքացի։

«Իհարկե, եթե ընդհանուր առմամբ վերցնենք, ցածր ցուցանիշ է, բայց մյուս մարզերի հետ համամետած, մենք լավագույններից ենք, առաջին հնգյակի մեջ ենք։ Իհարկե, շարունակում ենք աշխատել այն ուղղությամբ, որ հնարավորինս  բարելավենք պատվաստումային ընդգրկվածության ցուցանիշը։

Մենք նաև առաձին տվյալներ ենք վերցնում՝ ըստ ոլորտների, կոնկրետ բուժաշխատողների մասով կարող եմ ասել, որ 85,8 տոկոսն  արդեն պատվաստված է։

Կրթական հաստատությունների անձնակազմի 89, 4 տոկոսն է արդեն պատվաստված, բացի այդ պետական կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից պատվաստումային ընդգրկվածության ցուցանիշները ևս ամփոփում ենք․ պատվաստված է 67, 2 տոկոսը, տրանսպորտային ոլորտի աշխատակիցների՝ 48,5 տոկոսը։

Մենք այս տվյալները պարբերաբար թարմացնում ենք շաբաթվա կտրվածքով, մոնիտորինգ ենք անում և տվյալները ներկայացնում ենք  առողջապահության նախարարություն»,-ասաց Լեյլի Ասլանյանը։

Մարզպետարանի պաշտոնյան տեղեկացրեց, որ Շիրակի մարզում առկա են չորս տեսակի պատվաստանյութեր՝ «Մոդեռնա», «Աստրա Զենեկա», «Սինոֆարմ» և «Սպունիկ Վ»։

«Առողջապահության ազգային ինստիտուտը կիրակի օրը հայտարարել է  պատվաստման օր։ Առողջապահության ազգային ինստիտուտից եկած խումբը քաղաքացիներին կպատվաստի Վարդանանց հրապարակում գտնվող «Հոկտեմբեր» կինոթատրոնի  սրահում, քաղաքի բանուկ հատվածում, որտեղ շատ զբոսաշրջիկներ կան, Հայաստանի տարբեր բնակավայրերից են հյուրընկալվում,  նաև մեր քաղաքացիներն են ակտիվ շրջում կիրակի օրերին։  Առողջապահության ազգային ինստիտուտի կազմակերպած  միջոցառմանը կփորձենք ևս ցուցանիշներ ավելացնել»,-ասաց Լեյլի Ասլանյանը։

Արմիկ Մովսիսյան