ՀԾԿՀ-ն մտադիր է տուգանել «Վեոլիա Ջուր» ընկերությանը

Լուրեր

20.05.2026 | 10:39
Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Նոայի» 8 գոլերն ու նախավերջին տուրի տեսաամփոփումը
20.05.2026 | 10:31
Ռուբլին արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 20-ի դրությամբ
20.05.2026 | 10:16
Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է
20.05.2026 | 10:03
«Արսենալը» 22 տարի անց դարձել է Անգլիայի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 09:44
Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան
20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ապրիլի 4-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով նախատեսվում է «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել 5 միլիոն դրամով։

Նման նախագծի համար առիթ են հանդիսացել երկու քաղաքացիների բողոքներ։ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները չեն կատարել իրենց պարտականությունները և տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են իրականացնել բողոքաբեր բնակիչների՝ տների ջրամատակարարման համակարգին միացնելու աշխատանքները։ Մի դեպքում, տունը գտնվում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, մյուսում՝ նույն մարզի Այգեկ գյուղում։

Հարկ է նշել, որ նոր տները ջրամատակարարման համակարգին միացնելու հետ կապված՝ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցների կողմից խնդիրներ ստեղծելու մասին բողոքները նորություն չեն։ Որպես կանոն անհրաժեշտ է լինում մի քանի տասնյակ, երբեմն նաև հարյուր և ավել մետր երկարությամբ ջրագիծ անցկացնել։

Բնակավայրերում մայր ջրագծեր անցկացնելու պարտականությունը մատակարարինն է, այս դեպքում՝ «Վեոլիա Ջուր» ընկերությանը։ Սակայն, հիմնականում այդ աշխատանքներն իրականացվում են հենց բնակիչների հաշվին, քանի որ հակառակ դեպքում մարդիկ ստիպված պետք է լինեն վարչական վեճերի մեջ մտնել մատակարարի հետ, ինչը կարող է ամիսներ, երբեմն նաև մեկ տարուց ավել տևել, ինչպես վերը նշված դեպքերում է եղել։ Իհարկե, արդյունքում մատակարարը կտուգանվի և ստիպված կլինի բնակչին ջրով ապահովել, բայց փաստն այն է, որ մինչ այդ մարդը հնարավորություն չի ունենա իր տանը բնականոն կյանքով ապրել։ Այդ իսկ պատճառով էլ մարդիկ հիմնականում նախընտրում են ոչ թե բողոքել, այլ իրենց գրպանից հավելյալ մի քանի հարյուր հազար դրամ ծախսելով լուծել իրենց ջրամատակարարման խնդիրը։

Սակայն, եթե ՀԾԿՀ-ն մի քանի անգամ հինգական միլիոն դրամով տուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը, ապա վիճակը կարող է շտկվել։ Նշված ընկերության տնօրինությունը կսկսի ավելի ուշադիր հետևել իր աշխատակիցների վարքին, ինչպես ժամանակին դա տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեպքում։

Վահագն Հովակիմյան