Հռոմի պապը և Ջո Բայդենը 90 րոպե զրուցել են․ Բայդենն իրեն դիմավորողներին ներկայացել է որպես Ջիլի ամուսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.04.2026 | 12:10
ՀՀ ԱԳՆ պատասխանը Բաքվի մեղադրանքներին // Ջերմաստիճանը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 12:05
Թրամփն Իրանի հարցով ուղերձով կդիմի ժողովրդին
01.04.2026 | 12:02
Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի և Հարավային Կովկասի վրա դրա ազդեցության վերաբերյալ ասուլիս. ՈՒՂԻՂ
01.04.2026 | 11:53
Իրանն ունի «անհրաժեշտ կամք»՝ հակամարտությունը դադարեցնելու համար. Փեզեշքիան
01.04.2026 | 11:39
«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանական լսումներ է հրավիրել
01.04.2026 | 11:36
«Նոայի» դարպասապահը Կոնգոյի ԴՀ-ի հավաքականի կազմում նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:27
Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Ուիթկոֆից ստացել է «ուղղակի հաղորդագրություններ», սակայն «դա չի նշանակում բանակցություն»
01.04.2026 | 11:18
Լարված իրավիճակ թիվ 94 մանկապարտեզում. տնօրենը փակվել է աշխատասենյակում և դուռը չի բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:11
Արգենտինայի ու Բրազիլիայի հավաքականների հաղթանակները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 11:05
Հինգ վագոն հացահատիկ կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով
01.04.2026 | 10:57
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով
01.04.2026 | 10:49
Ղրիմում Ան-26 ռազմական ինքնաթիռ է կործանվել. 29 մարդ զոհվել է
01.04.2026 | 10:40
Երեխաս գալիս է տուն, ասում է` տնօրենը անվայելուչ բառերով է խոսում դաստիարակների հետ. ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 10:32
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերջ կդնի մտացածին թեզերին. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Բաքվի մեղադրանքներին
01.04.2026 | 10:23
Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցն Ազգերի լիգայում հայտնի է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Հռոմ՝ հոկտեմբերի 30-31-ը կայանալիք G20-ի գագաթնաժողովին մասնակցելու և մի քանի հանդիպումներ ունենալու համար։ Այսօր Սպիտակ տան ղեկավարը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին։

СNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահն ու Հռոմի պապը զրուցել են շուրջ 90 րոպե, ինչը երկու անգամ ավելի է, քան Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապի հետ նախագահի առաջին հանդիպումներն էին։

Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումից առաջ Ջո Բայդենը կարճ շփում է ունեցել Պապական տան անձնակազմի հետ։ Ողջունելով իրեն դիմավորողներին՝ Բայդենը գերադասել է ներկայանալ ոչ թե որպես ԱՄՆ նախագահ, այլ որպես «Ջիլի ամուսին»։ ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենը, ուղեկցել է ամուսնուն հանդիպման ժամանակ։

Ջո Բայդենի և Հռոմի պապի հանդիպման մանրամասները դեռևս հայտնի չեն, քանի որ համատեղ հայտարարությունների հեռարձակումը չեղարկվել է։

Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում քննարկել են կլիմայի փոփոխության դեմ պայքարը, կորոնավիրուսային համաճարակը և համաշխարհային տնտեսության վերականգնումը։

«Բայդենը շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը՝ աղքատներին, սովից, հակամարտություններից և հալածանքներից տառապողներին աջակցելու համար: Նա գովաբանել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին կլիմայական ճգնաժամի դեմ պայքարում իր առաջնորդության, ինչպես նաև պատվաստանյութերի փոխանակման և համաշխարհային տնտեսության արդար վերականգնման միջոցով համաճարակի ավարտն ապահովելու իր աշխատանքի համար»,- ասված է հայտարարության մեջ։

Տաթև Ֆռանգյան