Մի քիչ էլ կսպասենք և կստեղծենք պատերազմի քննիչ հանձնաժողովը. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 16:20
ՖԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է ՀԲՖ նորընտիր ղեկավարությանը
30.07.2026 | 16:17
Տեխնիկական խոտանից օգտվելով՝ հաշվեհամարից հափշտակվել է ավելի քան 10.9 մլն դրամ․ գործն ուղարկվել է դատախազին
30.07.2026 | 16:06
«Կարող ա պարզվի ՀՀ-ի տղաների X տոկոսը Ճուտո ա». Փաշինյանը` քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:55
Զինվորի վրա դաժան ծեծի հետքեր մենք չենք արձանագրել. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 15:43
Ով է Փաշինյանի նոր խոսնակը և ինչ է հայտնի նրա մասին
30.07.2026 | 15:37
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
30.07.2026 | 15:29
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխղվեց «Չելսի»
30.07.2026 | 15:20
Գառնիում հայտնաբերվել է ճգնավոր դառնալու մասին գրություն թողած 14-ամյա Վահե Ապիկյանը
30.07.2026 | 15:10
Կիրակի ՀՀ կառավարությունը հրաժարական կտա // Ջրի սակագինը կարող է բարձրանալ․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 15:01
Արմեն Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
30.07.2026 | 14:50
Մարտունիում շների հարձակումից փրկված արջի քոթոթը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն
30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը անխուսափելիորեն պետք է լինի, որպեսզի որևէ շահարկում չլինի: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին, թե ինչու մինչ օրս չի ստեղծվել այդ հանձնաժողովը, որի ստեղծման ձգձգման համար ընդդիմադիրները մեղադրում են իշխանությանը, Քոչարյանը պատասխանեց, որ չի լսել նման մեղադրանքներ, և որ դրանք արդարացված չէին լինի։

«Մենք հապաղել ենք, որ իրենք իրենց փաստաթղթերը կարգի բերեն։ Ընդդիմադիր մեր գործընկերներից երեքը ստացել են փաստաթղթերը, և միայն Արթուր Ղազինյանը չի ստացել այն, քանի որ չի էլ ներկայացրել գաղտնի տեղեկություններին տիրապետելու թույլտվության համապատասխան փաստաթղթերը։ Այնպես որ մենք հապաղում ենք, որ վաղը ընդդիմությունը մեզ չմեղադրի, թե դուք շուտ սկսեցիք, որ մենք չմասնակցենք»,- նշեց Քոչարյանը։

«Քննիչ հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար ամեն ինչ պատրաստ է, սակայն մի քիչ էլ կսպասենք՝ մեկ շաբաթ,  գուցե պարոն Ղազինյանը կողմորոշվի՝ հանձնաժողովի լիարժեք անդամ է թե ոչ: Եվ մեր խոստումը կկատարենք, հանձնաժողովի ստեղծումը անխուսափելիորեն պետք է լինի, որպեսզի որևէ շահարկում չլինի»,- ընդգծեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: