Սանասարի և Կովսականի հանձնումը կապ չուներ նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Սանասար գյուղն (Կուբաթլու) ու Կովսական քաղաքը (Զանգելան) Ադրբեջանին հանձնելը որևէ առնչություն չուներ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այդ տարածքները նոյեմբերի 9-ին էլ գտնվում էին մեր հսկողության տակ, և դրանք որևէ պայմանում հանձնման ենթակա չեն եղել։ Հանձնման ժամանակ նույնիսկ չեն բանակցել Գորիս – Կապան ճանապարհի հետ կապված մանրամասները»,- նշեց Աբրահամյանը։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ իշխանությունները նշում են, թե չհանձնելու պարագայում պատերազմ կլիներ, Աբրահամյանը նշեց, որ նույն տրամաբանությամբ Ադրբեջանը կարող է ուզել, որ Հայաստանը հանձնի Վարդենիսը, Գորիսը, Կապանը, Մեղրին։ Պատգամավորն ընդգծեց, որ նման սկզբունքով առաջնորդվելով՝ որևէ հարցում հաջողության հասնելու շանս չկա։

Մանրամասները՝ տեսանյութում: