«Մարդն ունի ինքնասպանության իրավունք»․ Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի հացադուլի մասին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Վրաստանի իշխանությունները հրաժարվում են հացադուլ հայտարարած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից մասնավոր կլինիկա տեղափոխել, քանի որ վախենում են բուժհաստատությունում անկարգություններից։ Այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է Նովոստի Գրուզիան։

Վարչապետի պնդմամբ՝ հոսպիտալացումը քաղաքացիական հիվանդանոցում, որտեղ «անվտանգության պայմաններ չկան», «Սահակաշվիլիի ծրագրի մի մասն է»։

«Նրա ծրագրի համաձայն՝ իրեն պետք է տեղափոխենք մասնավոր կլինիկա։ Ավելին, նրանց ծրագիրն է մոբիլիզացնել մի քանի հազար մարդ՝ 4-5 կամ 10 հազար։ Մենք ստիպված կլինենք տեղակայել ոստիկանություն, կիրառել հատուկ միջոցներ և մնալ հավերժական քաոսի ու անկարգությունների մեջ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Մեկնաբանելով նախկին նախագահի հացադուլը՝ նա նաև ասել է, որ «մարդն ունի ինքնասպանության իրավունք», և պետությունը պատասխանատվություն չի կրում դրա համար։

«Օրենքն ասում է, որ մարդն ունի ինքնասպանության իրավունք։ Եթե մարդը որոշի ինքնասպան լինել, կարող է ինքն իրեն սպանել, բայց, բնականաբար, պետությունը պատասխանատվություն չի ստանձնի դրա համար»,- ասել է նա։

Վրաստանի կառավարության ղեկավարը բացառել է նաև Սաակաշվիլիի Ուկրաինա տեղափոխումը կամ վաղաժամկետ ազատումը։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ դա կնշանակի, որ «կառավարությունը չի հարգում երկրի օրենքները»։

Տաթև Ֆռանգյան