Իրանը հայտարարել է, որ 6 տերությունների հետ միջուկային բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի վերջին

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Վեց խոշորագույն տերությունների հետ բանակցությունները կվերսկսվեն մինչև նոյեմբերի վերջ, չորեքշաբթի օրը թվիթերյան իր էջում գրել է Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Ալի Բաղերի Կանին Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Շատ լուրջ և կառուցողական երկխոսություն ունեցանք հաջող բանակցությունների համար էական տարրերի շուրջ: Մենք համաձայն ենք բանակցությունները սկսել մինչև նոյեմբերի վերջը: Հստակ ամսաթիվը կհայտարարվի հաջորդ շաբաթվա ընթացքում», գրել է նա:

Ապրիլին Իրանը և համաշխարհային վեց տերությունները սկսեցին բանակցություններ`՝ վերականգնելու միջուկային հարցերով միջազգային համաձայնագիրը, որից ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս է բերել 2018 թվականին և կրկին սահմանել պատժամիջոցներ ընդդեմ Թեհրանի, ինչի արդյունքում մեծապես վնասվել է Իրանի տնտեսությունը:

Բանակցությունները դադարեցվել են հունիս ամսից ի վեր` Էբրահիմ Ռաիսիի ընտրվելուց երկու օր անց:

Անհանգստացած Իրանի միջուկային ծրագրի առաջխաղացման փաստով՝ Արևմտյան տերությունները կոչ են անում Թեհրանին վերադառնալ բանակցություններին:

2019 թվականից ի վեր Իրանն աստիճանաբար խախտել է միջուկային համաձայնագրով միջուկային ծրագրի շրջանակներում իրեն տրված սահմանները, սակայն միեւնույն ժամանակ հայտարարում է, որ միջուկային բնագավառում իր քայլերը շրջելի են, եթե ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չեղարկի Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները։