Արման Թաթոյանը եվրասիական տարածաշրջանի իր գործընկերներին է ներկայացրել թվային միջավայրում երիտասարդների իրավունքների պաշտպանության աշխատանքները

Լուրեր

12.02.2026 | 15:52
Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը, կարծես, պատրաստ են փոխզիջման
12.02.2026 | 15:43
TRIPP-ն ընդմիշտ կփոխի տարածաշրջանը. ԱՄՆ Պետքարտուղարություն
12.02.2026 | 15:36
Ընտրություններից հետո` ԱԺ առաջին նիստին փոփոխություն ենք անելու, որ Սամվել Կարապետյանը լինի վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 15:33
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ
12.02.2026 | 15:33
Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել միջազգային մրցաշարում
12.02.2026 | 15:25
Իրավունքի ուժով դատավոր դարձած ու հաջողակ․ դատավոր Ժորա Չիչոյանն այժմ էլ հավակնում է դառնալ դատարանի նախագահ  
12.02.2026 | 15:18
«Մի խփեք ընկած առյուծներին չախկալներին հաճոյանալու համար»․ Աղազարյանը ԱԺ ամբիոնից ասմունքեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 15:09
Սամվել Կարապետյանը՝ վարչապետի թեկնածու // Տնային կալանք, գրավ՝ Վաղարշապատում ձերբակալվածների նկատմամբ․ ԼՈՒՐԵՐ
12.02.2026 | 15:07
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.02.2026 | 15:02
Դուք մեզ չեք ներում ձեր հակապատկերը լինելու համար․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 14:53
Ընդդիմադիր Քերիմլին ցանկանում էր Բաքուն դարձնել ՀԱՊԿ անդամ. Ադրբեջանի ՊԱԾ-ը՝ երկրում հեղաշրջման փորձի մասին
12.02.2026 | 14:44
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը պետք է մնա՞ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնին․ դատարանը մերժել է հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին ՀԱԵ-ի միջնորդությունը
12.02.2026 | 14:37
Մեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.02.2026 | 14:30
Ամերիկյան տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում․ Զախարովան՝ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման համաձայնության մասին
12.02.2026 | 14:22
Միհրան Հարությունյանը հայտնել է՝ երբ կարող է անցկացնել հաջորդ մենամարտը
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 28-ին մասնակցել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի 6-րդ նիստին, որը նվիրված է եղել երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերին: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը։

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Իրանի, Սերբիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների ղեկավարներ:

Արման Թաթոյանն իր ելույթում ողջունել է նիստի մասնակիցներին, ապա ներկայացրել Պաշտպանի հաստատության փորձը՝ շեշտելով, որ հատուկ ուշադրություն են դարձնում համացանցից երեխաների անվտանգ օգտվելու կանոնների վերաբերյալ իրազեկումներին։ Մասնավորապես, Արման Թաթոյանը ներկայացրել է ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների համար համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի ու «Կասպերսկի» կազմակերպության հետ համատեղ դասընթաց կազմակերպելու փորձը:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել հատուկ ուշադրություն դարձնել երիտասարդներին աջակցող սոցիալ-տնտեսական միջոցառումների ընդլայնմանը և նպաստել մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին կից երիտասարդների իրավունքների պաշտպանության խորհուրդների ստեղծմանը:

Նիստին մասնակից մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչները կարևորել են երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցում գործընկեր կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը: