«Ինքը սպանելու ունակություն ունի․․․ինձ աղջիկս փրկեց»․ ընտանեկան բռնության ենթարկված կին

Լուրեր

01.11.2024 | 16:18
Զապորոժիեի ԱԷԿ-ում վերականգնվել է ռեակտորից ջրի արտահոսքի պատճառ դարձած ճեղքը
01.11.2024 | 16:06
Հյուսիսային պողոտայում ավտոմեքենայով խուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել է
01.11.2024 | 15:54
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային նոր ռազմական օգնության մասին
01.11.2024 | 15:42
Հաջորդ տարվանից մանկապարտեզներում կգործեն սննդակարգի նոր չափորոշիչներ․ Անահիտ Ավանեսյան
01.11.2024 | 15:31
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութին՝ ԱՄՆ-ի կողմից հրադադարի հաստատման ջանքերի ֆոնին
01.11.2024 | 15:22
Իրանից քաղցրավենիքի պարունակությամբ ծանրոցի անվան տակ թմրամիջոց է տեղափոխել Հայաստան
01.11.2024 | 15:10
Ստամբուլում ընդդիմության նախաձեռնությամբ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել
01.11.2024 | 15:00
Հրաչյա Հակոբյանը՝ ՔՊ նիստի քննարկման, Կոբախիձեն՝ Վրաստանի ընդդիմության բոյկոտի մասին. ԼՈՒՐԵՐ
01.11.2024 | 14:53
Խնդիրներ միշտ կան. Հրաչյա Հակոբյանը` ՔՊ-ի փակ նիստում Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 14:41
Ինձ համար 2025 թվականի հաստատված բյուջեն որոշակի առումով խնդրահարույց է․ Անահիտ Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 14:29
Լավրովն Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ անդամ երկիր
01.11.2024 | 14:18
Նոյեմբերի առաջին տասնօրյակը տաք է, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը բացասական է
01.11.2024 | 14:02
Կոբախիձեն կարծում է, որ ընդդիմությունը ստիպված կլինի աշխատել նոր գումարման խորհրդարանում
01.11.2024 | 13:59
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
01.11.2024 | 13:58
Փաշինյանը քննադատել է ինքն իրեն. Հրաչյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ընտանեկան բռնությանը առնչվող քրեական գործերից մեկի դատաքննությունը, որի ընթացքում հարցաքննվեց տուժող Ն․Ս․-ն։ Նա նշեց, որ աշխատում է, սակայն չի ցանկանում աշխատավայրը հայտնել, քանի որ վախենում է նախկին ամուսնուց:

«Ինքը վտանգավոր մարդ է․․․»,- ասաց նախկինում բազմիցս ընտանեկան բռնության ենթարվկած կինը։

Տուժողի խոսքով՝ նախկին ամուսինը բազմիցս եղել է իր տանը, թեև առկա է եղել դատարանի որոշումը, համաձայն որի` մեղադրյալը չպետք է 100 մետրից ավելի մոտենար նախկին կնոջը։ Ն․Ս․-ի խոսքով՝ նախկին ամուսինը մեկ անգամ գիշերը ներխուժել է իրենց վարձակալած տուն այն պատուհանով, որը հենց նա է կոտրել։

Ամբաստանյալը չհերքեց, որ ինքն է կոտրել պատուհանը, ասաց, որ բարկացած հարվածել է, ինչից էլ կոտրվել է։ Ս․Պ․-ն կտրականապես հերքեց, թե ներխուժել է նախկին կնոջ տուն, սակայն խոստովանեց, որ հաճախ է լինում տան տարածքում, քանի որ չի վստահում նախկին կնոջը. իր տեղեկություններով՝ մայրը երեխաներին մենակ է թողնում և գիշերը ուշ ժամի է վերադառնում։ Տուժողը նշեց, որ ինքը օրուգիշեր աշխատում է, որպեսզի կարողանա ինքնուրույն հոգալ երեք երեխաների և իր ծախսերը։ «Մեկ տարի ա՝ ես մեն-մենակ եմ պահում իմ էրեխեքին»,- ասաց մայրը։

Նախկին ամուսիններն ունեն երեք անչափահաս երեխա՝ 16, 12 և 7 տարեկան։ Ն․Ս․-ն դատարանին հայտնեց, որ գրեթե մեկ տարի հայրը չի վճարում երեխաների ապրուստավճարը։ Կինը ամուսնուն բնութագրեց որպես ագրեսիվ ու դաժան մարդու․ «Ինքը սպանելու ունակություն ունի, մի այլ կարգի ծեծել-ջարդել, այնպես ուժեղ խփեց ինձ, մի քանի անգամ ահավոր ուժեղ խփեց գլխիս, մեծ աղջիկս փրկեց ինձ, ներս քաշեց ինձ, ու դուռը փակեցինք, հետո ինքը սկսեց դուռը ջարդել, մենք էլ ոստիկանություն զանգեցինք»,- բռնության դրվագներից մեկը ներկայացրեց տուժողը։

Ս․Պ․-ին մեղադրանք է առաջադրվել ոչ միայն դատական ակտը դիտավորությամբ չկատարելու (ՀՀ քրեական օրենսգիիրք, 353․1 հոդված), այլև մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելու (147․1 հոդված) համար։ Ըստ գործի նյութերի՝ 2021թ. հունվարի 30-ին՝ նախկին ամուսինը որդուն մոր տուն վերադարձնելուց հետո, տան բակից լսելով երեխայի լացի ձայնը՝ վերադառնալով մուտք է գործել նշված տուն և գրկելով որդուն ցանկացել է դուրս գալ տանից, որի ընթացքում Ն․Ս․-ն միջամտելով փորձել է կանգնեցնել նրան, ինչից հետո վերջինս աջ ձեռքով մեկ անգամ հարվածել է նախկին կնոջ աջ ձեռքի նախաբազկի հատվածին՝ պատճառելով ֆիզիկական ցավ ու աջ նախաբազկի ստորին երրորդականի միջային մակերեսի շրջանի արյունազեղման ձևով մարմնական վնասվածք ու հեռացել:

Ս․Պ․-ին մեղադրանք էր առաջադրվել նաև ծեծի համար, մեղադրանքի այդ մասից, սակայն, մեղադրող  դատախազ Էդուարդ Պողոսյանը այսօր դատարանում հրաժարվեց՝ նշելով, թե պատճառը հանցակազմի բացակայությունն է։ Տուժողի մոտ տպավորություն է ձևավորվել, որ իրավապահները սերտ կապի մեջ են նախկին ամուսնու հետ և կողմնակալ են եղել իր բողոքները քննելիս։ Իր խոսքով՝ մի անգամ քննիչներին ձայնագրությունների սկավառակներ է փոխանցել, որոնք հետագայում անհետացել են, չեն կցվել գործերին։ Իրեն առաջադրված մեղադրանքները ամբաստանյալը չի ընդունում, կարծում է, որ «սաղ սուտ է»։

«Ես երկար տարիներ լռել եմ, երբեք չեմ բողոքել, բայց հիմա բողոքում եմ, որովհետև էլ տարբերակ չի մնացել։ Մի անգամ ինձ կանգնեցրեց, ասաց՝ հենց հիմա ասա՝ կամ մենք միանում ենք, կամ ես թույն եմ խմում, մեռնեմ։ Ասացի՝ եթե թույն էլ խմես, մեկ ա, ես չեմ միանա քեզ հետ։ Աչքիս առաջ թույնը խմեց»,- պատմեց տուժողը։

Ն․Ս․-ի խոսքով՝ նախկին ամուսինը որտեղ հանդիպում է իրենց, հարվածում է ավտոմեքենային, դիտավորությամբ վնասում է իր գույքը։ «Մի անգամ մեծ աղջկաս ասեց՝ արի մոտս, աղջիկս ասեց՝ ես քո հետ խոսալու բան չունեմ, հարձակվեց էրեխու վրա, ուժեղ չռփեց։ Էրեխեն նստեց ավտոն ու դռները ներսից փակեց, ինքն էլ քացով սկսեց խփել դռներին»,- պատմեց Ն․Ս․-ն։

Ի դեպ, Ս․Պ․-ի դեմ մեկ այլ քրեական գործ է ներկայումս քննվում դատարանում։ Այդ գործով նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն է՝ չունենալով բժշկական նպատակով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառությունը իրականացնելու, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն՝ 2019թ․ ամռանը իր տան հարակից դաշտերում վայրի ձևով աճած կանեփի բույսերի տերևներից քաղել և հետագայում, առանց իրացնելու նպատակի, ապօրինի պատրաստել է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխելու եղանակով օգտագործել է, իսկ մյուս մասը՝ զգալի չափի՝ 7․72 գրամ հաստատուն քաշով Մարիխուանա տեսակի թմրամիջոց հանդիսացող զանգվածը ապօրինի պահել է իր սպորտային համազգեստի ծոցագրպանում, որը անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է ոստիկանության ծառայողների կողմից։

Ն․Ս․-ն Factor.am-ին հայտնեց, որ այլ քրեական գործեր էլ են հարուցվել նախկին ամուսնու դեմ՝ դարձյալ իր բողոքների հիման վրա, այդ գործերը դեռևս նախաքննության փուլում են։ Ն․Ս․-ն նաև պատմեց, որ նախկին ամուսինն իրեն առևանգել է, տարել Էջմիածնի հարակից տարածքում գտնվող մատուռի մոտ, դանակը ձեռքին սպառնացել է, որ չհեռանա, խնդրել է, որ իրենք միավորվեն։ «Մինչև լուսաբաց ինձ պահեց էդ դաշտում, մի կերպ համոզեցի, ասեցի՝ կմտածեմ, գուցե և միանանք, որ թողնի, գնամ»,- պատմեց Ն․Ս․-ն։ Առևանգման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, ապա կարճվել է։

Հաջորդ դատական նիստին հարցաքննվելու են վկաները և ամբաստանյալը, ով հրաժարվել է դատապաշտպանից։ Դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 6-ին՝ 15։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի