Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալին
Քաղաքականություն
28.10.2021 | 19:09Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ: