Հղում կատարել կթույլատրվի, բայց ԶԼՄ-ն պատասխանատու կլինի բովանդակության համար․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացուներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

««2003 թվականին գրված «Զանգվածային լրատվության մասին» օրենքը, ըստ էության, այսօր չի արտացոլում ողջ մեդիադաշտին վերաբերող կարգավորումներն ու չի լուծում բոլոր խնդիրները: Առաջացել են նոր մեդիահարթակներ, դրանք սոցիալական ցանցերում են, կայքերի տեսքով են, որոնք տարատեսակ տեղեկություններ են տարածում, որոնք չունեն որևէ նույնականացման տվյալներ, որոնցով տեղեկատվություն սպառողը կամ պետությունն առհասարակ կկարողանա նույնականացնել տեղեկատվության աղբյուրներին և ըստ այդմ՝ կարգավորումներ իրականացնել»,- նշեց ԱԺ նախագծի համահեղինակ,«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Որոշ լրատվամիջոցներ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի համաձայն, վերցնում են տարատեսակ տեղեկություններ, հղում անում այդ չնույնականացված աղբյուրներին և ազատվում պատասխանատվությունից: Մենք առաջարկում ենք նոր հասկացություն ավելացնել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում՝ չնույնականացված աղբյուրներ, որը նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրը տնօրինողին ու ստեղծողին:

Այնուհետև «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 9-րդ հոդվածում լրատվամիջոցների համար պատասխանատվություն սահմանել՝ չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում: Մենք պետք է բովանդակության համար պատասխանատվություն սահմանենք, ուստի լրատվամիջոցները կկարողանան հղում կատարել չնույնականացված աղբյուրներին, բայց արդեն չեն ազատվի պատասխանատվությունից: Եթե կա խնդիր բովանդակության հետ, ապա պատասխանատվություն կրելու է լրատվամիջոցը»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: