Առնվազն 200 միլիոն դպրոցական ապրում են երկրներում, որոնք պատրաստ չեն արտակարգ իրավիճակներում հեռավար ուսուցման անցնել. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

04.06.2026 | 14:14
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մնացել է անցյալում․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ
04.06.2026 | 14:11
Ազատությունից զրկման հարցը բազմաթիվ հարցեր է առաջացնում. ՄԻՊ-ը` Արթուր Օսիպյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 14:03
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանում գործողությունները շարունակելու մասին՝ չնայած հրադադարի համաձայնագրին
04.06.2026 | 14:01
ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին
04.06.2026 | 13:58
Փաշինյանը համալիրում մասնակցում է հայկական արտադրության զինտեխնիկայի ցուցադրությանը. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 13:54
Իշխանությունն իր հլու-հպատակ իրավապահ համակարգով առավոտից մեր գրեթե բոլոր շտաբներում օպերացիա է իրականացնում. Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:46
Ղրիմում ուկրաինական հարձակումների հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 10 մարդ
04.06.2026 | 13:39
Վստահ եմ` մենք կլինենք խորհրդարանում. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:34
Ռուսական զորքերը հարվածել են Խերսոնին, Բորիսպոլին և Պավլոգրադին․ տուժածներ կան
04.06.2026 | 13:27
ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական ակումբին հեռացրել է եվրագավաթներից պայմանավորված խաղերի պատճառով
04.06.2026 | 13:21
«Ընտրության օրը, տյոտ Ժեն, պտի սաղին․․․», «Զոռով քարշ տանք տանենք»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:17
Մարկո Ռուբիոն ԹՐԻՓՓ-ը ստորագրել էր օրեր առաջ՝ հունիսի 1-ին․ ՀՀ ԱԳՆ
04.06.2026 | 13:09
Մրգերի, խմիչքի, հանքային ջրերի համար նմանատիպ մեխանիզմ պիտի ներդնենք. Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 13:00
Արթուր Օսիպյանի կյանքին վտանգ է սպառնում՝ 17 օր հացադուլում է․ կոչ ենք անում՝ անհապաղ ազատ արձակել․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 12:48
Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանի հետ կապված որոշումները «կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»
Բոլորը

Առնվազն 200 միլիոն դպրոցական ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող այն 31 երկրներում, որոնք պատրաստ չեն հեռավար ուսուցման անցնել արտակարգ իրավիճակների դեպքում: Սրա մասին է ասվում ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ այսօր հրապարակված նոր զեկույցում: Աշակերտների այդ խմբի 102 միլիոնն ապրում է այն 14 երկրներում, որոնք դպրոցներն ամբողջությամբ կամ մասամբ փակ են պահել կորոնավիրուսային համավարակի ողջ տևողության առնվազն կեսի ընթացքում:

Հեռավար ուսուցման պատրաստվածության ինդեքսը չափում է երկրների՝ հեռավար ուսուցման անցնելու պատրաստվածությունը առկա կրթության խափանումների դեպքում՝ ընդգրկելով ցածր և ցածր միջին եկամուտ ունեցող երկրների սովորողների գրեթե 90 տոկոսը: Վերլուծությունը հիմնվում է երեք չափորոշիչների վրա՝ տանը առկա միջոցների և ծնողների կրթության մակարդակի, ռազմավարության մշակման և ուսուցիչների վերապատրաստման, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում կրթական ոլորտի պատրաստվածության:

«Նույնիսկ շարունակվող արտակարգ իրավիճակի ժամանակ մենք գիտենք, որ լինելու են մյուսները, սակայն բավարար առաջընթաց չենք գրանցել, որպեսզի երբ հաջորդ անգամ սովորողներին հարկադրաբար դուրս բերեն դասարանից, նրանք ավելի լավ տարբերակներ ունենան», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Անցած 19 ամիսները, թեև կործանարար էին, մեզ հնարավորություն տվեցին պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է հնարավոր համավարակի ընթացքում և դրանից հետո: Գործընկերների հետ միասին մենք ջանասիրաբար աշխատել ենք տեխնոլոգիաների հնարավորություններն օգտագործելու և երեխաներին ու երիտասարդներին ամենուրեք սովորելու հնարավորություններ ապահովելու համար»:

Զեկույցն անդրադարձ է կատարում հեռավար ուսուցման սահմանափակումներին և հասանելիության անհավասարություններին՝ զգուշացնելով, որ իրավիճակը, հավանաբար, շատ ավելի վատ է, քան ցույց են տալիս առկա տվյալները: Ուսումնասիրված երկրներից զատ՝ հասանելի ցանկացած տվյալ, այդ թվում որակական հետազոտությունները, ցույց են տալիս, որ սովորողները հեռավար ուսուցման խնդիրների բախվել են ամբողջ աշխարհում, այդ թվում՝ միջին և բարձր եկամուտ ունեցող երկրներում:

Զեկույցի մյուս էական բացահայտումներից են՝

Ուսումնասիրված 67 երկրներից 31-ը պատրաստ չէ հեռավար ուսուցում ապահովել կրթության որևէ մակարդակում, ընդ որում ամենաշատը տուժել են Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի դպրոցականները: 17 երկիր ունի միջին պատրաստվածություն, 19 երկիր՝ միջինից բարձր պատրաստվածություն։
Նախադպրոցական կրթությունը ամենաանտեսված կրթական մակարդակն է. բազմաթիվ երկրներ կորոնավիրուսային արգելափակումների օրերին չեն կիրառում համապատասխան ռազմավարություն ՝ անտեսելով ամենափոքրիկ սովորողներին իրենց զարգացման համար ամենակարևոր տարիներին:
Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ճգնաժամերը ևս կարող են էապես ազդել կրթության հասանելիության վրա: Ուսումնասիրված 31 երկրներից 23-ը ենթարկվում են կլիմայական և բնապահպանական ցնցումների մեծ կամ չափազանց մեծ ազդեցության՝ արտակարգ իրավիճակներում կրթական խափանումների ենթարկվելու ավելի մեծ վտանգի տակ դնելով 196 միլիոն դպրոցականի:
Արգենտինան, Բարբադոսը, Ջամայկան և Ֆիլիպիններն ունեն պատրաստվածության ամենաբարձր մակարդակը: Այնուամենայնիվ, նույնիսկ ինդեքսով առաջին հորիզոնականները զբաղեցրածների շրջանում երկրի ներսում առկա անհավասարությունների պատճառով ավելի աղքատ տնային տնտեսություններում կամ գյուղական վայրերում ապրող երեխաները դպրոցների փակման ժամանակ շատ հավանական է, որ չստանան համապատասխան կրթություն:
Հուսադրող է հանգամանքը, որ համեմատաբար ցածր համախառն ազգային եկամուտ ունեցող շատ երկրներ միջինից բարձր միավորներ են հավաքել ինդեքսով, ինչը վկայում է միջազգային համագործակցության և լավագույն փորձի փոխանակման մասին:

Առկա ուսուցմանը ոչինչ չի փոխարինի, ասվում է զեկույցում: Այնուամենայնիվ, հեռավար ուսուցման կայուն համակարգերով դիմակայուն դպրոցները, հատկապես՝ թվային ուսուցումը, արտակարգ իրավիճակների ժամանակ դպրոցների փակման դեպքում կարող են կրթության որոշակի աստիճան ապահովել: Ավելին, երբ դպրոցները վերաբացվեն, այս համակարգերը կարող են օգնել սովորողներին լրացնելու բաց թողածը:

Reimagine Education (Վերստեղծենք կրթությունը) նախաձեռնության միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է պետական և մասնավոր հատվածի հետ՝ երեխաներին և երիտասարդներին որակյալ թվային ուսուցման հավասար հասանելիություն ապահովելու համար՝ նպատակ ունենալով մինչև 2030 թվականը հասնել մոտ 3,5 միլիարդ երեխայի թվային ուսուցման համաշխարհային մակարդակի լուծումներով: ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից որդեգրած ուղիներից մեկը Կրթական անձնագիրն է՝ ուսումնական գլոբալ հարթակ, որ ստեղծվել է Microsoft-ի հետ համագործակցությամբ (այն սատարում է 1,6 միլիոն աշակերտների դպրոցների փակման ժամանակ): Բացի այդ՝ Reimagine Education-ին օժանդակում է Giga-ն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ITU-ի գլոբալ նախաձեռնությունը, որի նպատակն է յուրաքանչյուր դպրոց և նրա շրջակա համայնքը համացանցին միացնել: Անցյալ շաբաթվա դրությամբ Giga-ն 41 երկրներում 1 միլիոն դպրոց է քարտեզագրել և չորս մայրցամաքներում համացանցին միացրել ավելի քան 3000 դպրոց՝ հնարավորություններ ընձեռելով 700,000 սովորողների: