Աղվան Հովսեփյանի` ընտանիքի անդամների հետ տեսակցությունների սահմանափակումը վերացնելու միջնորդությունը մերժվել է. փաստաբան

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մերժվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վերացնել ընտանիքի անդամների հետ Հովսեփյանի տեսակցությունների սահմանափակումը։

«Աղվան Հովսեփյանի գործով պաշտպանության կողմը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը միջնորդել էր վերացնել ընտանիքի անդամների և մերձավոր ազգականների մասով կիրառված տեսակցությունների սահմանափակումը, սակայն քննիչն ամբողջությամբ մերժել է այդ միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե իբր մերձավոր ազգականների և ընտանիքի անդամների հետ տեսակցությունները կարող են խոչընդոտել գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելուն։

Նշվածից ակնհայտ է, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նման ծավալի կիրառված իրավունքի սահմանափակումը և առհասարակ նրա նկատմամբ իրականացվող հետապնդումը զուրք է իրավական ողջամտությունից, քանզի անհնար է պատկերացնել, թե ինչպես Աղվան Հովսեփյանը կարող է օրինակ իր թոռնիկների հետ տեսակցելիս քննության համար խոչընդոտներ ստեղծել։ Սա ոչ այլ ինչ է, քան մարդասիրության և օրինականության սկզբունքների լրջագույն ոտնահարում։

ՀՔԾ-ի նման վարքագիծը թույլ է տալիս պնդելու, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ, քանզի նման մասշտաբի իրավական բեսպրեդելը բնորոշ է միայն ու միան այն գործերին, որոնք իրենց մեջ քաղաքական երանգ են պարունակում։

Հասարակությանը տեղեկացնենք նաև, որ քննության արդեն իսկ սկզբնական փուլում պաշտպանները բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել քննիչին, որոնք նպատակ են հետապնդել հերքել Աղվան Հովսեփյանին առաջադրված մեղադրանքները, սակայն քննություն իրականացնող մարմինը խուսափում է դրանց հիման վրա քննություն կատարել, քանզի ակնհայտ է, որ նման պայմաններում անհնարին է լինելու պահել իրենց իսկ կարած շինծու մեղադրանքները»,- գրել է Ալեքսանյանը։