Եթե հաջողվի շրջանցելով թուրք-ադրբեջանական շրջափակումը՝ հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ, ՀՀ-ն կշահի․ Արմեն Պետրոսյան

Լուրեր

23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
23.11.2024 | 11:00
Հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151․ ՊԵԿ
23.11.2024 | 10:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.11.2024 | 10:19
Քյարամյանի մտերիմը` ՔԿ նախագահ. ո՞վ է Արթուր Պողոսյանը
23.11.2024 | 10:02
Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ
23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սաուդյան Արաբիա աշխատանքային այցը պատմական է, քանի որ չունենալով այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ՝ առաջին անգամ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան այցելում է այդ երկիր։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Բնականաբար, արտաքին քաղաքականության ոլորտում նախագահի ինստիտուտը հարաբերություններ զարգացնելու առումով առավել արարողակարգային է, քան բովանդակային։ Բայց և այնպես, այս ուղղությամբ կարևոր շեշտադրումներ կարելի է անել։ Առաջինն այն է, որ ՀՀ-ի սահմանափակ հնարավորությունները հաշվի առնելով՝ պետք է փորձ արվի հնարավորինս դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, և դա պետք է անել որոշակի դերաբաշխման միջոցով․ պետք է օգտագործել ՀՀ-ի տարբեր ինստիտուտների՝ նախագահի, խորհրդարանի, ինչու ոչ՝ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և տարբեր բուհերի հնարավորությունները»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին այցն է կատարել արաբական և իսլամական աշխարհի առանցքային երկրներից Սաուդյան Արաբիա: Հայ-արաբական և, մասնավորապես, Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերությունների պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այս այցի շրջանակում ՀՀ նախագահն այցելել է «Ապագա ներդրումային նախաձեռնություն» (Future investment initiative) 5-րդ համաժողով։

Ըստ տարածված հաղորդագրության՝ նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ ներկա է եղել համաժողովի բացման արարողությանը։ Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը զրուցել են երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության և դրանց ապագայի շուրջ։ Նշվել է, որ երկու ժողովուրդների միջև պատմական հարուստ առնչությունները լավ հիմք են ապագային միտված միջպետական հարաբերություններ կառուցելու համար:

Արաբագետ Արմեն Պետրոսյանը նկատում է՝ նախագահ Արմեն Սարգսյանն ունի շատ լավ կապեր արաբական երկրների առաջնորդների, ղեկավարների և ազդեցիկ այլ պաշտոնյաների հետ։

«Արաբական աշխարհի հետ մեր երկրի զարգացումը կարելի է տալ նախագահի աշխատակազմին։ Այս այցի լուսանկարներից, մինչ այդ եղած հանդիպումներից էլ կարելի է ենթադրել, որ Արմեն Սարգսյանը բավականաչափ ջերմ, բարեկամական  հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի ամենաազդեցիկ պաշտոնյայի՝ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ։ Նա նաև լավ հարաբերություններ ունի Արաբական Միացյալ Էմիրությունների ազդեցիկ պաշտոնյաների հետ, բարձր մակարդակի հարաբերություններ ունի Կատարի էմիրի, Հորդանանի թագավորի, Եգիպտոսի նախագահի հետ։ Հաշվի առնելով այն նրբությունը, որ Արևելքում և հատկապես՝ Մերձավոր Արևելքում հարաբերությունների զարգացման առնչությամբ շատ մեծ կարևորություն ունի միջանձնային հարաբերությունների գործոնը, կարծում եմ, որ կարելի է օգտագործել եղած կապերը՝ այդ ուղղության հետ մեր հարաբերությունները զարգացնելու համար»,- ասաց նա։

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ երկրներից մեկն է, և չունենալով այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ՝ մենք շարունակելու ենք չօգտվել այն հնարավորություններից, որ կարող է մեզ տրվել այս տարածաշրջանում։

«Ինչո՞վ էր պայմանավորված մինչ այս հարաբերություններ չունենալու հանգամանքը․ Ադրբեջանը և Թուրքիան անցած երեք տասնամյակում կարողացել էին Արցախյան հիմնախնդիրը բարձրացնել և դարձնել իսլամական երկրների համար կարևոր խնդիր։ Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում չէր լինում այնպիսի գագաթնաժողով, որի ընթացքում առնվազն հայտարարության մեջ չներառվեր Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ որևէ դրույթ։ Սաուդյան Արաբիան միշտ ձգտում է առաջնորդել թե՛ մուսուլմանական, թե՛ արաբական ձևաչափերը։ Այդ պայմաններում չէր կարող Էր Ռիադը ունենալ այնպիսի դիրքորոշում, որն իր սկզբունքայնությամբ կամ կարծրությամբ կզիջեր այդ նույն հավակնություններով իր գլխավոր մրցակցին՝ Թուրքիային»,- ասաց նա։

Հիմա, ըստ արաբագետի, արցախյան 44-օրա պատերազմից հետո իրավիճակ է փոխվել։ Նա նկատում է՝ քանի որ Թուրքիան և Ադրբեջանը հայտարարում են, որ Արցախյան հիմնախնդիրը կարգավորված է, ՀՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու՝ Սաուդյան Արաբիայի նախկինում ունեցած կաշկանդվածությունը թուլանում է։

«Պետք է նկատել, որ Սաուդյան Արաբիայում, անկախ ամեն ինչից, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը դրական է։ Չունենալով դիվանագիտական հարաբերություններ մեզ հետ՝ Անկախության տոնի առթիվ եղել են շնորհավորանքներ թե՛ Սաուդյան Արաբիայի թագավորի, թե՛ թագաժառանգի կողմից։ Բացի այդ, 44-օրյա պատերազմի ժամանակ սաուդյան մամուլը բավականին օբյեկտիվ կերպով էր հետևում և լուսաբանում զարգացումները, շեշտվում էր նաև թուրքական մասնակցության մասին»,- ասաց նա՝ նշելով, որ այդ բոլոր դրական ազդակները հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ արաբական այդ երկրի հետ հարաբերությունների զարգացումը միանշանակ բխելու է ՀՀ-ի շահերից։

Սաուդյան Արաբիան, ըստ փորձագետի, կարելի է դիտարկել որպես ներդրումներ գրավելու, նաև այստեղ ապրանքներ արտահանելու շուկա։

«Աշխատանքի լայն դաշտ կա, կան նախադրյալներ դրա համար, որոնք կարելի է օգտագործել»,- ասաց նա։

Ըստ Արմեն Պետրոսյանի՝ այս երկրի հետ հարաբերությունների հաստատումը և զարգացումը կարող է դոմինոյի էֆեկտով ազդել նաև նրա հետ փոխկապակցված մի շարք այլ երկրների հետ մեր հարաբերությունների զարգացման վրա։

«Օրինակ՝ դա կարող է դրական ազդակ տալ Եգիպտոսի, Օմանի հետ մեր հարաբերություններին։ Եթե հաջողվի, շրջանցելով թուրք-ադրբեջանական շրջափակումը, հարաբերություններ հաստատել ու զարգացնել Սաուդյան Արաբիայի հետ, Հայաստանը կշահի։ Պետք է բոլոր հնարավոր միջոցները օգտագործել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ պետք է հիմա Սաուդյան Արաբիան ցանկանա բարեկամական հարաբերություններն ամրագրել փաստաթղթերով, դրանք դիվանագիտական դարձնել, Արմեն Պետրոսյանը պատասխանեց՝ տարածաշրջանային փոփոխությունների պատճառով։

«Փոխվել է նախկին ուժային հարաբերակցությունը՝ հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի։ Մենք տեսնում ենք, որ և՛ Մերձավոր Արևեքում, և՛ Հարավային Կովկասում, և՛ Կենտրոնական Ասիայում էականորեն աճում է թուրքական դաշինքի ազդեցությունը։ Իսկ Սաուդյան Արաբան, ինչպես ասացի, մրցակից է Թուրքիային, հետևաբար՝ այդ ուժային հարաբերակցությունը մեղմելու նպատակով, գուցե, գնահատի Հայաստանի գործոնը։ Այդ ամենը պարզապես պետք է շատ մանրամասն, հանգամանորեն ներկայացվի Էլ Ռիադում»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան