ՀՀ սահմանը նկարագրված է վարչատարածքային բաժանման օրենքում․ մենք ելնում ենք այդ իրողությունից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
18.11.2026 | 21:24
Կոտայքի մարզում վթարային ջրանջատում կլինի
18.11.2026 | 21:13
GTA VI-ը պաշտոնապես թողարկվել է
18.11.2026 | 21:00
Փաշինյանը ԵՄ-ին անդամակցելուց խոսեց՝ բարձրացնելով Պուտինի հետ սակարկության գինը․ Նարինե Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 20:50
ՀՀ-ն 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում
18.11.2026 | 20:40
Էդուարդ Բաբայանը՝ «Գործարար»-ի ցուցակով․ ով ում հետ է բացառում կոալիցիան Աբովյանում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության սահմանը չի փոխվել: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին:

«ՀՀ սահմանը նկարագրված է 2010թ. ընդունված (այդ թվում նաև ձեր քաղաքական ուժի կողմից ) վարչատարածքային բաժանման օրենքում, որտեղ նկարագրված է, թե Հայաստանը որտեղ է ավարտվում և որտեղ է սկսվում Ադրբեջանը: Մենք այսօր ելնում ենք այդ իրողությունից, ինչը չի նշանակում, թե 100 տոկոսանոց ճշգրիտ է։ Մենք ասում ենք, որ Սոթք-Խոզնավար տարածքում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են մեր սահմանը, մնացած հատվածներում ունենք որոշակի ստատուս քվո։ ՀՀ տարածքն այն է, ինչ 2010-ին ֆիքսվել է։ Այլ բան է, որ սահմանը ճշգրիտ չէ և սահմանազատման ու սահմանագծման խնդիր ունի»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ հայ-վրացական սահմանին էլ կան տեղեր, որոնք ճշգրիտ չենք կարող ասել, թե մեր սահմանը որտեղով է անցնում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ քանի դեռ սահմանազատում ու սահմանագծում արված չէ, այդ խնդիրը կա, բայց ՀՀ տարածքը ոչ մի փոփոխություն չի կրել։

Մանրամասները՝ տեսանյութում: