Վրաստանը միանում է ռուս դիվանագետներին վտարելու արշավին. երկիրը լքելու համար 7 օր ժամանակ է տրվել

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանը «Սկրիպալի» գործի առնչությամբ երկրից կարտաքսի ռուս դիվանագետի՝ հաջակցություն Մեծ Բրիտանիայի դիրքորոշման. տեղեկացնում է ria.ru-ն:

«Արտգործնախարարությունն, ըստ այդմ, անընդունելի է համարում Վրաստանում Ռուսաստանի շահերի՝ Շվեյցարիայի  դեսպանատանը կից բաժնի աշխատակցի ներկայությունը ու պահանջում է 7 օրվա ընթացքում լքել Վրաստանը»,- ընդգծել է գերատեսչությունը:

ԵՄ 16 երկիր, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան, Նորվեգիան, Ուկրաինան ու մի շարք այլ պետություններ հայտարարել են Սկրիպալի գործի առնչությամբ ռուս դիվանագետների արտաքսման մասին:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Սոլսբերի քաղաքի  ոստիկանությունը հաղորդել էր, որ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անհայտ ծագման վտանգավոր նյութից անգիտակից վիճակում  հիվանդանոց է տեղափոխվել երկու անձ։ Հետագայում պարզվել է, որ խոսքը Սկրիպալի և նրա դստեր մասին է:

Նշենք, որ Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում. նրան  փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: 

Նշենք նաև, որ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքեց Մեծ Բրիտանիայի քայլին՝ նշելով, որ բրիտանական իշխանությունները շահագրգռված չեն Սոլսբերիի հանցագործության իրական շարժառիթները պարզաբանելու համար, ինչը տեղիք է տալիս ենթադրելու, որ գործում ներգրավված են Բրիտանիայի հատուկ ծառայությունները:

Բացի այդ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, որ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը կդիտարկի որպես ՌԴ քաղաքացիների դեմ մահափորձ, եթե բրիտանական կողմը հակառակը չապացուցի. «Եթե ռուսական կողմին չտրամադրվեն հակառակը հիմնավորող համոզիչ ապացույցներ, ապա կհամարենք, որ մեր համաքաղաքացիների դեմ մահափորձ է կատարվել՝ քաղաքական խոշոր սադրանքի արդյունքում: Ընդգծում ենք, որ ապացուցման բեռն ընկած է հենց բրիտանական կողմի վրա»: