Ջո Բայդենը Հռոմում G20-ի շրջանակում քննարկելու է նաև Իրանի միջուկային ծրագրի հարցը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Հռոմում G20-ի (Մեծ քսանյակի) գագաթնաժողովի շրջանակում քննարկել նաև Իրանի միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային  անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում, գրում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ նախագահը Եվրոպա է մեկնելու հինգշաբթի։

«Նախ նա կմեկնի Հռոմ՝ G20-ի համար, իսկ հետո Գլազգո՝ COP-26 կլիմայական գագաթնաժողովին։ G20-ի գագաթնաժողովի շրջանակում նա հնարավորություն կունենա առաջնորդների հետ քննարկել մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ մատակարարման շղթաների ճկունությունը, էներգակիրների գները, Իրանի միջուկային ծրագիրն ու շատ այլ հարցեր»,- ասել է Սալիվանը։

Ուրբաթ Բայդենը նախատեսում է հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Սալիվանը նշել է, որ Վաշինգտոնը վերջնաժամկետ չի դնում՝ մինչև երբ հնարավոր կլինի վերադարձ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում ստանձնած պարտավորություններին։

«Ես հստակ ժամկետ չունեմ այդ հարցի շուրջ։ Ակնհայտ է, որ մենք ուշադրությամբ հետևում ենք Իրանի միջուկային ծրագրի իրագործման հարցում առաջընթացին։ Մենք անհանգստացած ենք քայլերով, որոնք նրանք անում են։ Մեր առաջին ու գլխավոր առաջնահերթությունն է՝ վերադառնալ բանակցությունների սեղան ու գործարքին, որը սահմանափակում է իրանական միջուկային ծրագիրը»,- ասել է Սալիվանը։

Էմմա Չոբանյան