Ինֆորմացիոն անկառավարելի հոսքը լրացուցիչ բեռ է մեր անվտանգության պատասխանատուների համար․ Ա․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 10:41
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
30.07.2026 | 10:34
ԱՄՆ-ը հայտնել է հարձակումների վերջին ալիքի ընթացքում Իրանի տասնյակ թիրախների հարվածելու մասին
30.07.2026 | 10:25
178 մլն դրամով «Վարչաֆեստ» է կազմակերպվելու
30.07.2026 | 10:13
Ուկրաինան հարվածել է Պենզայում և Ուդմուրտիայում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 10:00
Բաքվում աշխարհի չեմպիոն դարձած ըմբշամարտիկ Ջանես Նազարյանն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է իր հաղթանակից
30.07.2026 | 09:49
Եվրոն, դոլարը, ռուբլին արժևորվել են․ արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 30-ի դրությամբ
30.07.2026 | 09:37
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ամբիոնից խոսել է տեղեկատվական անկառավարելի հոսքերի, ինչպես նաև դրանց բացասական հետևանքների մասին:

«Պատերազմից հետո մեր պետության անվտանգային նոր, առանց այդ էլ դյուրագրգիռ իրավիճակում գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում չստուգված և չզտված տեղեկատվության անխոչընդոտ տարածմանը:

Սա իր հերթին լարվածության անկառավարելի օջախներ է առաջացնում, որոնք թուլացնում են մեր անվտանգության համակարգը թե՛ ռազմական, թե՛ տեղեկատվական մակարդակներում: Հատկապես մեծ լսարան ունենալու պարագայում և՛ անհատները, և՛ քաղաքական դաշտը պետք է զերծ մնան առանց լիազոր մարմինների հաստատման տեղեկատվություն տարածելուց և էմոցիոնալ, սուբյեկտիվ տեսակետը որպես փաստ ներկայացնելուց, այն պարզ պատճառով, որ ինֆորմացիոն անկառավարելի հոսքը լրացուցիչ բարդույթ է առաջացնում մեր երկրի անվտանգության պատասխանատուների համար:

Քաղաքականության մեջ երբեք ոչ մի բանի պետք չէ հավատալ, քանի դեռ այն պաշտոնապես չի հերքվել՝ ասել է Օտտո Բիսմարկը՝ նկատի ունենալով, որ սուտն ու կեղծիքը անխուսափելի են քաղաքականության մեջ, և դրանք անընդհատ օգտագործվում են՝ որպես հասարակությանը շեղելու և ապակողմնորոշելու գործիք, սակայն դրանք հաճախ խարխլում են մեր երկրի անվտանգային միջավայրը»,- նշեց Քոչարյանը:

Պատգամավորի խոսքով՝ աշխարհաքաղաքական այս իրողությունների պայմաններում բոլորի համար կա մեկ ընդհանուր շահ՝ պետական շահը, որը ենթադրում է մեր երկրի սահմանների անվտանգության անխափան ապահովումը:

Քոչարյանը հորդորեց ցուցաբերել պատասխանատվություն, աչալրջություն և վստահություն զինված ուժերի նկատմամբ՝ բացառելով քաղաքական կեղծ օրակարգը:

«Եվ ուրեմն, թյուրըմբռնումների և սադրանքների էպիկենտրոնում չհայտնվելու համար առաջարկում եմ զերծ մնալ խառնակչություններից, հետևել միայն պաշտոնական, ստուգված և հաստատված տեղեկատվությանը»,-ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: