Փաշինյանը գնում է հատուկ հակահայ բան անելո՞ւ, աբսուրդ է. Լուսինե Բադալյանը՝ հնարավոր փաստաթղթի ընդունման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

Վերջին օրերին հանրության շրջանում բուռն կերպով քննարկվում է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ փաստաթուղթ պետք է ստորագրեն: Հնչում են կարծիքներ, որ հնարավոր է այդ փաստաթղթով Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը:

Արդյո՞ք հակահայ փաստաթուղթ չի լինի սեղանին: «Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նշեց. «Ես չէի ցանկանա զբաղվել կանխագուշակություններով, քանի որ չունեմ տեղեկություն, թե ինչ է քննարկվում և ինչ է քննարկվելու, հետևաբար ինչ էլ ասեմ, լինելու է ենթադրություն:

Բայց կարող եմ երաշխավորել մի բան, որ ի հեճուկս տարբեր կարծիքների կամ ընդդիմության անընդհատ բարձրաձայնած որակումների կամ ածականների, որ տրվում են ՀՀ վարչապետին կամ նրա թիմի ցանկացած անդամի, հանգիստ եմ՝ իմանալով, որ անկախ նրանից, թե ինչ կքննարկվի, եթե նույնիսկ մի փոքր, մի բջջի չափով անգամ հնարավորություն լինի հայանպաստ ինչ-որ բան անելու, ապա կարվի՝ ի դեմս թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ մեր քաղաքական թիմի: Իսկ թե ինչպես կստացվի, դժվարանում եմ ասել: Պատերազմն էլ, որևիցե մեկը չէր կարծում, որ այսպիսի ավարտ է ունենալու, պայքարում էինք մի բանի համար, բայց արդյունքում ստացվեց մեկ ուրիշ բան: Բայց կարող եմ երաշխավորել, որ հաստատ ամեն ինչ արվելու է, որ հայանպաստ լուծում լինի»:

Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, որ ամեն ինչ անելու են հակահայ փաստաթղթի ստորագրումը կանխելու համար, Բադալյանը նշեց. «Բացի այն, որ դա շատ վիրավորական է, նաև աբսուրդային է: Ի՞նչը կանխելու համար: Նիկոլ Փաշինյանը գնում է հատուկ հակահայ բան անելո՞ւ, և ընդդիմությունն էլ, որպես փրկիչ, պատրաստվում է դա կանխե՞լ: Սա ուղղակի հերյուրանք է, անհեթեթություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: