ԱԱԾ-ն վստահություն չներշնչող կառույց է․ ինչո՞ւ են խոշտանգման գործերը տեղափոխվում այստեղ․ Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ԱԱԾ-ն վստահություն չներշնչող կառույց է․ ինչո՞ւ են խոշտանգման գործերը տեղափոխվում այստեղ: Այս մասին «Խոշտանգման գործերի նախաքննությունը փոխանցվում է ԱԱԾ քննիչներին. հետընթաց խոշտանգումների դեմ պայքարո՞ւմ» թեմայով կազմակերպված առցանց քննարկման ժամանակ այս մասին նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

«Դա բացահայտ անտարբեր և անլուրջ մոտեցում է խոշտանգման գործերին»,- ընդգծեց իրավապաշտպանը: -ԱԱԾ-ն դեռ սովետական ԱԱԾ-ից  շատ չի առանձնացել և այնպես չէ, որ անկախ մարմին է դարձել, որ այդպիսի վստահություն ունենա՝ զբաղվլու խոշտանգումների գործերով»:

«Խորհրդարանում վարչապետն ասում է՝ ի՞նչ է ոստիկանությունում խոշտանգում կա՞, ձեզ ուտո՞ւմ են: Այո՛, ուտում են, ուղղակի ինքը տեղյակ չէ: Կամ ասում է՝ քրեակատարողական հիմնարկներում այլևս անմեղ մարդ չկա, և այս հայտարարություններով բավարարվում է: Իսկ թե մարդիկ ինչ տառապանքների ու ստորացումների են ենթարկվում, ինչպես է նվաստացվում մարդկանց արժանապատվությունը, այդ խնդիրները մեր երկրում առաջնային չեն»,- նշեց իրավապաշտպանը:

Նրա դիտարկմամբ՝ երբ որ մեր երկրում թիվ մեկ խնդիր կդառնա խոշտանգումից զերծ մնալը, այդ ժամանակ կարձանագրվի, որ կես քայլ առաջ ենք գնացել:

«Երբ որ վարչապետը հայտարարում է «երկիր առանց բռնության», մակերեսային մոտեցում է ցուցաբերում, իսկ ո՞վ պետք է դա անի, իրավապահ համակարգը չի աշխատում: Այդ առումով մեր երկրում հուսահատեցնող է վիճակը:

Միջազգային կառույցները երբ որ տեղեկանան, որ ԱԱԾ-ի վերահսկողությանն է անցել խոշտանգումների գործերը, երկրի հեղինակությունը կնվազի, դա ուղղակի ծիծաղ կառաջացնի մեր երկրի նկատմամբ»,- նշեց Ալեքսանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: