Քթարտադրությունը դարձել է կորոնավիրուսի ախտանշաններից մեկը․ Դավիթ Մելիք-Նուբարյան

Լուրեր

08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեռ կորոնավիրուսային համավարակի սկզբում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 1․5 մետրը սահմանեց որպես նվազագույն սոցիալական հեռավորություն։ Երբ վերջերս ի հայտ եկավ կորոնավիրուսի դելտա շտամը, մասնագետները հայտնեցին, որ այն ավելի արագ է տարածվում է և ավելի հաճախ է հանգեցնում հոսպիտալացման։ Արդյոք այս շտամով վարակվելու հավանականությունը նվազեցնելու համար  սոցիալական հեռավորությունն ավելի շատ չպիտի՞ լինի․ Factor.am-ն այս հարցն ուղղեց հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանին։

«Այդ հեռավորությունը սահմանված չէ շտամի վարակելիության աստիճանով պայմանավորված․ դա ուրիշ չափանիշներից է կախված։ Հեռավորությունը սահմանված է այն բանի համար, որ վիրուսը գտնվում է կշռված մասնիկների մեջ՝ խոսելիս, այլ գործողություն իրականացնելիս ինչքան հեռավորությունից կարող է անցնել։ Հեռավորությունը կախված է այն բանից, թե մենք մեր բնականոն գործունեության ընթացքում միջինում ինչ հեռավորության վրա կարող ենք արտազատել վիրուսը»,- պարզաբանեց մասնագետը։

Մելիք-Նուբարյանը հիշեցնում է, որ պատվաստված մարդը 100%-ով պաշտպանված չէ վարակումից, և հակահամաճարակային կանոնները պահպանելը նույնպես մնում է արդիական։

«Դելտա շտամի բժշկական հետևանքների մասին, որպես այդպիսին, վաղ է խոսել, մենք ընդհանուր առմամբ գիտենք, որ աշխարհում կա «լոնգ քովիդ» հասկացությունը։ Եթե մի քանի ամիս առաջ խոսում էինք, որ, օրինակ, 6-ից մեկի մոտ է առաջանում լոնգ քովիդ՝ այսինքն քովիդի ախտանշանները անցնելուց հետո դեռ մի քանի ամիս մարդիկ ունենում են շնչառության խնդիրներ, անհանգստություն, տագնապ և այլն, ապա հիմա 3-ից մեկի մոտ է առաջանում։ Իհարկե, վստահ չենք, որ սա պայմանավորված է դելտա շտամով, դեռևս ուսումնասիրման փուլում է»,- նշեց բժիշկը։

Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդության ախտանշաններին՝ մասնագետն ասաց, որ կան շուրջ երկու տասնյակ ախտանշաններ, որոնց մի մասն է ավելի հաճախ հանդիպում։ Մելիք-Նուբարյանն ընդգծեց՝ քովիդի ախտանշաններից է դարձել  քթարտադրությունը։

«Իմ խորհուրդն է բոլոր այն մարդկանց, որոնք ունեն շնչառական հիվանդության ախտանշաններ՝ կոկորդում ցավ, քթից արտադրություն, գլխացավ, մկանային ցավեր, ջերմություն, համ ու հոտի որոշակի կորուստ, չզբաղվել ինքնաբուժությամբ, դիմել բժկի և թեստավորվել»,- նշեց բժիշկը։

Նա բոլորին հորդորում է պատվաստվել և դիմակ կրել։

Արփի Հակոբյան