Այսօր քննարկվելու է Ամուլսարի հարցը. Հայկական բնապահպանական ճակատ

Լուրեր

29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Բնապահպանության նախարարությունում մյուս նախարարությունների նման կան նախարարին կից տարբեր խորհուրդներ։ Հարց է առաջանում, թե արդյո՞ք որևէ դերակատարում ունեն դրանք վերջնական որոշումներ կայացնելիս, թե՞ ուղղակի ստեղծաված են ժողովրդավարության շղարշ ապահովելու համար։ Ամեն դեպքում այդ խորհուրդների նիստերն ըստ էության փակ են ԶԼՄ-ների համար, քանի որ դրանց վերաբերյալ հաղորդագրություն չի լինում նախարարության կայքում, ոչ էլ ծանուցում է ուղարկվում ԶԼՄ-ներին։ Հայաստանի Կանաչների միությունից մեզ տեղեկացրեցին, որ Հակոբ Սանասարյանի առաջարկով մարտի 29-ին հասարակական խորհրդում քննարկվելու է Ամուլսարի հարցը։ Մենք էլ նամակ գրեցին բնապահպանության նախարարության հանրային կապերի բաժին հետևյալ հարցերով․

1. Արդյո՞ք կարող են ՀՀ քաղաքացիներից գրանցվել և մասնակցել այդ քննարկմանը։

2. Արդյո՞ք ցանկացած ԶԼՄ կարող է մասնակցել այդ քննարկմանը և տեսանկարանել այն։

Ստացանք հետևյալ պատասխանը․

ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհուրդը բաղկացած է 25 անդամից և հրավիրված են ևս 18 մասնագետ և ՀԿ ներկայացուցիչ։ Խորհրդակցությունների դահլիճը տեղավորում է 42 հոգու, և ցանկության դեպքում էլ շենքային պայմանները, ցավոք, թույլ չեն տալիս հրավիրել լրատվամիջոցների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց։ Խորհրդի կազմում ընդգրկված են երկու բնապահպանական ուղղվածության լրատվամիջոցի՝ ecolur.org և econews.am կայքերի ներկայացուցիչներ։ Խորհրդի անդամ լրատվամիջոցների ներկայացուցիչներից բացի, ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ապահովում է նիստի աշխատանքների լուսաբանում։

Հարգանքներով՝ հասարակական խորհրդի անդամ Արմեն Վարդանյան

Հ․Գ․ Երբ այդ նույն դահլիճում տեղի է ունենում ասենք նախարարի մամուլի ասուլիսը՝ իրենք հրավիրում են բոլոր ԶԼՄ-ներին և չեն մտածում տարածքի սահմանափակության մասին։