ՀՀ-ն պիտի՛ սպանի միջանցքի շուրջ որևէ սակարկություն․ Լաչինի միջանցքը և Սյունիքի ճանապարհները նույնական չեն․ Սոսի Թաթիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 18:41
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն Ալիևին կոչ է արել ազատ արձակել իրավապաշտպաններին, լրագրողներին և քաղակտիվիստներին
19.11.2024 | 18:32
Երևանաբնակ 100-ամյա տարեցները 1-ական մլն դրամ կստանան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:23
Պարոն Իսկանդարյան, «калькулятор»-ը հանեք, հաշվենք․ Ավինյանը տրանսպորտի վճարների մուտքերն է հաշվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:15
Վահե Ղազարյանը և այլք իշխանությանը պետք էին կեղտոտ գործերի համար․ հիմա պետք չեն՝ հեռացնում է․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 18:08
ՌԴ ՊՆ-ն հաստատել է՝ Ուկրաինան առաջին անգամ ATACMS հրթիռներով հարվածել է Ռուսաստանին
19.11.2024 | 18:00
Գերմանիայի ԱԳ նախարարը Երևան է գալիս, Կիևն արևմտյան հրթիռներով առաջին հարվածներն է հասցրել ՌԴ-ին․ ԼՈՒՐԵՐ
19.11.2024 | 17:51
Հաջորդ ընտրություններին մարդիկ պետք է հիշեն, թե այս թանկացումը իրենց ով է նվիրել․ Հայկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 17:45
«Հըզբոլլահ»-ի մոտ հայտնաբերված զենքի կեսից ավելին ռուսական է․ WSJ
19.11.2024 | 17:36
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահին և ևս երկու պաշտոնյայի
19.11.2024 | 17:33
Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցեր․ Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՄ դեսպանին
19.11.2024 | 17:20
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը
19.11.2024 | 17:17
Ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդներ ստացած քաղաքացիները դիմեն հանձնաժողով․ ՄՊՀ հորդորը քաղաքացիներին
19.11.2024 | 17:12
Քաղաքացիության պարտադիր պայման սահմանելը հակասում է փախստականների իրավունքների մասին կոնվենցիայի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 17:11
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և շուրջ 7 մլն դրամի չափով փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան
19.11.2024 | 17:07
ԿԸՀ-ն սկսել է քաղաքացիական նախաձեռնության լրացված ձևաթղթերի ստուգումը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանի հետ

-Տիկի՛ն Թաթիկյան, մի կողմից Հայաստանի պարտադրում են անընդունելի և վտանգավոր զիջումներ, մյուս կողմից՝ ամբողջ օրը քարոզում է Ալիևը, որ Հայաստանն ապակառուցողական կողմ է, չի ցանկանում խաղաղություն կնքել իր հետ։ Ինչպե՞ս չվերածվել ոչ կոնստրուկտիվ կողմի, բայց և պաշտպանել պետության շահերը։

-Շատ դժվար է, բայց մենք պետք է կարողանանք ճիշտ ռազմավարական հաղորդակցություն զարգացնել, միաժամանակ՝ երևանք կոնստրուկտիվ և մեր «կարմիր գծերը» նշենք։ Մեր ներքին լսարանը կարծում է, որ «ապաշրջափակում» նշանակում է միջանցքի տրամադրում։ Իրականում լրիվ հակառակն է։ Մենք պետք է որոշակի ուղերձ սկսենք հղել միջազգային հանրությանը և նաև ներքին լսարանին դա բացատրենք, որ այս միջանցքի խնդիրն այն պատճառահետևանքային կապի հետևանքով է, որ Ադրբեջանը մեզ պահում է շրջափակման մեջ։ Եթե այդ շրջափակումը չլիներ, միջանցքի անհրաժեշտությունը չէր լինի։ Ինչո՞ւ միջանցքի անհրաժեշտություն չի լինի ճանապարհների ապաշրջափակման դեպքում, որովհետև մենք սահմանակետեր կարող ենք ստեղծել Արաքս գետի երկայնքով և, ինչու ոչ, Ադրբեջանի բեռնատար մեքենաները կարող են այդ ճանապարհով անցնել։

-Դուք խոսում եք Հայաստանի ամենահարավային՝ Իրանի սահմանին զուգահե՞ռ ձգվող ճանապարհի մասին։

-Այո՛։ Սակայն դա ոչ միայն պետք է լինի մեր սուվերենիտետի տակ, այլ կարծում եմ՝ ռուսական զորքերն այնտեղ անհրաժեշտ են։

-Ռուսական զորքեր այդ ճանապարհի վրա այսօր էլ տեղակայված են։

-Ինչո՞ւ են անհրաժեշտ այնտեղ, որովհետև եթե մի միջադեպ լինի, իսկ ես կանխատեսում եմ, որ ադրբեջանցիները միջադեպ կհրահրեն, այդ դեպքում պատասխանատվությունը կլինի մեզ վրա և այդ դեպքում կարող է բախում առաջանալ, սակայն մեր սահմանապահներն էլ ռուսական ուժերի հետ միասին այնտեղ լինեն սահմանակետերում։ Այսինքն՝ մեր բեռնատարներն ու իրանական բեռնատարներն էլ պետք է իրավունք ունենան այդ ճանապարհով անցնել։ Այսինքն՝ դա պետք է լինի մեր ինքնիշխան տարածքը։ Նույն ձևով մենք պետք է իրավունք ունենանք անցնելու Նախիջևանի վրայով։ Երկաթուղու ապամոնտաժված գծերը վերականգնելու հարցում մենք պետք է միջազգային հանրության աջակցությունը խնդրենք։ Քանի որ երկաթուղու կառուցում մոտ երկու տարի կտևի, լա՛վ, կարելի է նաև այդ ավտոճանապարհով փոխադրում։ Պետք է սկզբունքներ լինեն՝ այդ ավտոճանապարհը չպետք է Սյունիքը կիսի երկու մասի, և երկրորդ՝ դա պետք է լինի մեր ինքնիշխանության ներքո՝ ոչ միայն ձևականորեն, այլև դե ֆակտո՝ այնտեղ մեր սահմանապահ զորքերը պետք է լինեն և սահմանակետեր պետք է լինեն, որտեղ պետք է գրվի՝ «Բարի գալուստ, Հայաստան», ինչպես ադրբեջանցիները նշան են դրել Գորիս-Կապան մայրուղու վրա։

-Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերն ակտիվ աշխատում են ճանապարհների ապաշրջափակման շուրջ։ Ըստ Ձեզ՝ միանշանա՞կ է, որ Ադրբեջանի պահանջածը սուվերեն միջանցքն է, որի վրա ՀՀ-ն որևէ իրավունք չի ունենա, ճիշտ Լաչինի միջանցքի պես, որը ևս ռուսներն են հսկում։ Ալիևը թեև պարբերաբար «Զանգեզուրի միջանցք» բառերն օգտագործել է, սակայն երբեք չեմ լսել՝ խոսի նրանից, որ իրենց սուվերենության տակ է այն լինելու, ՀՀ-ն որևէ հսկողություն չի ունենալու։ Բացառո՞ւմ եք, որ իրար չհասկանալու խնդիր կա, և «միջանցք» բառը սովորական ճանապարհի իմաստով է օգտագործվում։

-Ինձ թվում է՝ Ադրբեջանի նախագահն իր ներքին լսարանի համար փորձում է ներկայացնել, որ ինքը հաջողության է հասել։ Հնարավոր է՝ բանակցությունների ընթացքում հայկական կողմը պատրաստակամություն է ցուցաբերել և առաջարկել բացել ճանապարհը, և նրանք դա փորձում են ներքին լսարանի համար ներկայացնել որպես հաղթանակ։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանը մաքսիմալիստական պահանջներ ներկայացնում է, դա իրենց ագրեսիվ, ոչ այնքան դիվանագիտական գործելաոճն է, և միգուցե Դուք դա չեք լսել, բայց այն, որ Ադրբեջանը խոսում է Սյունիքի հանդեպ պահանջներից դեկտեմբերից սկսած, կարելի է դրա վկայությունը համարել։

-Մեղրիի շրջանում Ադրբեջանին միջանցք տալու, տարածքային փոխանակումների հարցը քննարկվել է 2000-ականներին, և որքան էլ տարօրինակ հնչի՝ այսօր հենց Ադրբեջանն է դրանից հրաժարվել, Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը համաձայնվել է։ Ինչքանո՞վ է Լաչինի միջանցքը և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» համեմատելի։

-Ես ուզում եմ բացատրել, թե ինչպես մենք դրան հակադարձենք։ Մենք պետք է այս զուգահեռը և դրա շուրջ որևէ կարգի բանակցություն, ավելի ճիշտ՝ սակարկություն, պետք է սպանենք ամենասկզբից, թույլ չտանք, որ այն անգամ օրակարգ մտնի։ Ինչո՞ւ, որովհետև Լաչինը և Սյունիքի ճանապարհը զուգահեռ չեն կարող ունենալ՝ մի շարք պատճառներով, որովհետև Արցախի և Նախիջևանի իրավիճակները սկզբունքորեն տարբեր են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան