Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իլհամ Ալիևն առաջին անգամ կայցելի Թուրքիա

Լուրեր

06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է նոյեմբերի 12-ին այցելել Թուրքիա, նա Ստամբուլում կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին։

«Մեր նախագահներն այս տարի արդեն երրորդ անգամ կհանդիպեն հոկտեմբերի 26-ին Ղարաբաղում, չորրորդ անգամ՝ նոյեմբերի 12-ին Ստամբուլում։ Սպասում ենք»,- գրել է Բաղչին։

Նշենք, որ նոյեմբերի 12-ին Ստամբուլում նախանշված է Թյուրքական խորհրդի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։

Նշենք, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ալիևն իր առաջին այցն է կատարում Թուրքիա։

Մինչ այդ, վաղը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արցախի գրավյալ Վարանդայում մասնակցելու է օդանավակայանի բացման արարողությանը։ Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո սա Էրդողանի երրորդն այցն է Ադրբեջան։ Նախորդ տարի դեկտեմբերին Բաքվում նա մասնակցում էր ռազմական շքերթին ու տոնում Հայաստանի և Արցախի դեմ հաղթանակը, 2021-ի հունիսին էլ այցելել էր Արցախի գրավյալ Շուշի քաղաք, որտեղ Ալիևի հետ ստորագրել էր «Շուշիի հռչակագիրը»։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականից արտասահմանյան այցեր գրեթե չի կատարում։ 2021 թվականին նա միայն ՌԴ է այցելել․ հունվարի 11-ին նա Մոսկվայում մասնակցել է Հայաստանի և ՌԴ-ի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը։ Եվս մեկ այց Մոսկվա Ադրբեջանի նախագահը կատարել է հուլիսի 20-ին ու հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Էմմա Չոբանյան