Տիգրան Աբրահամյանը՝ նոյեմբերի 9-ին ստորագրվելիք հնարավոր փաստաթղթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Բոլորը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում նոր եռակողմ փաստաթուղթ են ստորագրելու, և դիտարկմանը, որ ՀՀ-ԱԳՆ-ն ո՛չ հաստատում է, ո՛չ էլ հերքում է այս տեղեկությունը:

Աբրահամյանի խոսքով՝ նաև ՌԴ ԳՇ-ում պահվող քարտեզների հիման վրա տեղի է ունենալու սահմանների ճշգրտում։ «Մենք հնարավորություն ունեցել ենք ուսումնասիրելու քարտեզները՝ 20-ական թվականներից մինչև Խորհրդային միության փլուզում։ Բավականին նրբություններ ու առանձնահատկություններ կան։ Դրանք քննարկել ենք նաև խորհրդային սահմանադրությունների փոփոխությունների համատեքստում։ Մենք կարծում ենք, որ շտապողականությունը որևէ լավ տեղ չի տանելու։ Մանրամասն վերլուծության կարիք ունենք»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ վաղը նախատեսվում է հրատապ քննարկում, որի ժամանակ համապատասխան կառույցների ղեկավարների ներկայությունն են ակնկալում, որի ժամանակ կքննարկվի նաև այդ հարցը։

«Շատ կարևոր է, թե ինչ փաստաթուղթ է քննարկման մեջ դրվելու, որովհետև անունը այլ բան է՝ պայմանական խաղաղության մասին, այլ բան է, թե ինչ է բովանդակության մեջ ներառված»։

Աբրահամյանը հայտնեց, որ քննարկումների արդյունքում ուզում են հասկանալ, թե իշխանությունն ինչ սկզբունքներով է առաջնորդվում, ինչ մոտեցում է որդեգրել և ինչ հաշվարկներ են դրանց հիմքում դրվել։

«Ընդդիմությունը շատ հարցերի պատասխաններ չունի։ Մեր նպատակն է ամբողջական տեղեկատվությունը հանրայնացնել, որպեսզի չունենանք այն իրավիճակը, ինչ նախորդ տարի նոյեմբերի 9-ին»։

Մանրամասները՝ տեսանյութում: