Աշխարհը COVID-19-ի համաճարակը հաղթահարելու բոլոր անհրաժեշտ գործիքներն ունի․ ԱՀԿ ղեկավար

Լուրեր

30.07.2026 | 12:46
«Ռեալը» պայմանավորվել է ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստի հետ
30.07.2026 | 12:39
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 12:34
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
30.07.2026 | 12:21
Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 74 հրթիռ և 284 ԱԹՍ
30.07.2026 | 12:10
178 մլն դրամ՝ «Վարչաֆեստ 2026»-ի համար // Երևանում կորած 14-ամյա տղան գրություն է թողել․ ԼՈՒՐԵՐ
30.07.2026 | 11:55
Լեհաստանը ռազմական ինքնաթիռներ է օդ բարձրացրել Ուկրաինայի վրա ռուսական զանգվածային հարձակման ֆոնին
30.07.2026 | 11:40
Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հիմնանորոգման ընթացքին․ կվերանորոգվի Հավերժության տաճարի ևս երեք մույթ
30.07.2026 | 11:29
Քանդում են Աբովյան փողոցի կրպակները. ՈւՂԻՂ
30.07.2026 | 11:25
Երևանում որոնվող14-ամյա Վահե Ապիկյանը գրություն է թողել՝ ցանկանում է ճգնավոր դառնալ
30.07.2026 | 11:20
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. զոհեր կան
30.07.2026 | 11:12
Կարեն Խաչանովն անակնկալ պարտություն է կրել
30.07.2026 | 11:02
Ուկրաինայի զինված ուժերը չորրորդ F-16 կործանիչն են կորցրել
30.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.07.2026 | 10:54
ԵԱ. Շախմատի Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթել է Լեհաստանին
30.07.2026 | 10:45
Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին. Գլխավոր դատախազություն
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար (ԱՀԿ) Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել երկրներին՝ մինչև տարեվերջ հասնել կորոնավիրուսի դեմ պատվաստումների 40%-ի: Նա կարծում է, որ աշխարհն ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ COVID-19-ի համաճարակը հաղթահարելու համար, բայց դրանք ամբողջությամբ չի օգտագործում։ Այս մասին ԱՀԿ ղեկավարը հայտարարել է Բեռլինում Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովի ժամանակ, հաղորդում է korrespondent-ը։

«Համաճարակը կավարտվի, երբ աշխարհը որոշի վերջ տալ դրան: Դա մեր ձեռքերում է»,- ընդգծել է Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով՝ համաշխարհային հանրությունն ունի «բոլոր անհրաժեշտ գործիքները», այդ թվում՝ բժշկական՝ համաճարակը հաղթահարելու համար։

Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ ԱՀԿ-ի նպատակն է՝ մինչև 2021 թվականի վերջ կորոնավիրուսի դեմ պատվաստել յուրաքանչյուր երկրի բնակչության առնվազն 40%-ին, սակայն դա հնարավոր է «միայն այն դեպքում, եթե պատվաստանյութերի մատակարարումը վերահսկող երկրների և ընկերությունների հայտարարությունները համապատասխանեն իրենց գործին։

«G20-ի երկրները պետք է անհապաղ կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները և կիսվեն պատվաստանյութերով։ Արտադրողները պետք է առաջնահերթությունը տան և շտապ կատարեն COVAX-ի և AVAT-ի հետ իրենց պայմանագրերը»,- ասել է Գեբրեյեսուսը:

Տաթև Ֆռանգյան