2022-ին գիտության ֆինանսավորումը ավելանում է 83 %-ով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 12:48
Օվերչուկը հայտարարել է, թե Հայաստանի հետ կապված որոշումները «կախված կլինեն ընտրությունների արդյունքներից»
04.06.2026 | 12:41
Մայիսին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են եկել Հայաստան
04.06.2026 | 12:34
Տիմուր Գուրցկայա․ «Ինչպես երևում է, «Կրասնոդարն» ընդունել է «Ալ Ահլիի» առաջարկը Սպերցյանի վերաբերյալ»
04.06.2026 | 12:27
Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հանքային ռեսուրսները․ Զախարովան՝ ՀՀ Ռուբիոյի այցի մասին
04.06.2026 | 12:19
RAF․ Արման Ծառուկյանը կմենամարտի Թբիլիսիում
04.06.2026 | 12:10
TRIPP-ի համաձայնագիրը ստորագրվեց // Կառավարությունը կաջակցի Եվրոպա և Կանադա արտահանմանը․ ԼՈՒՐԵՐ
04.06.2026 | 12:09
Արծվիկ Մինասյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսն ընտրախախտումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:08
«Լուսավոր Հայաստանը» քարոզարշավը շարունակում է կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 12:02
Օվերչուկը հայկական ապրանքների նկատմամբ միջոցառումները նորմալ է որակել
04.06.2026 | 11:54
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն Իրանի հետ պատերազմի դադարեցման խորհրդանշական բանաձև է ընդունել
04.06.2026 | 11:47
Կառավարությունը հաստատեց փոխհատուցման նախագիծը. 4250 տոննա բանջարեղեն և ելակ, 10 մլն ծաղիկ հունիսին կարտահանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 11:40
Էդուարդ Սպերցյանը փոխել է խաղային համարը Հայաստանի հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.06.2026 | 11:30
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց․ Արարատ Միրզոյան
04.06.2026 | 11:18
«Ռոլան Գարոսում» հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
04.06.2026 | 11:09
Հրապարակվեց ԵՄ, Մեծ Բրիտանիա և Կանադա արտահանվող ապրանքների համար տրվող աջակցության նախագիծը
Բոլորը

Մեր պետության հարատևությունն ապահովելու համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ գիտության և կրթության բնագավառում, ինչը մեզ համար չափազանց կարևոր առաջնահերթություն է։ ԱԺ հանձնաժողովների նիստում 2022-ի պետբյուջեն ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ 2022թ.-ին ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 %-ով։

«Այս պահի դրությամբ 76 դպրոց և 51 մանկապարտեզ արդեն գտնվում են կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում։ 2022թ.-ին միայն գիտության ուղղությամբ հատկացվելու է 83 %-ով ավելի գումար, իսկ գիտական թեմատիկ հետազոտությունների հատկացվող գումարը 2.5 անգամ ավել է՝ 6.7 մլրդ դրամ է:

Մեր նպատակն է անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ։ Վարչապետի խոսքով գիտության և տեխնոլոգիական ոլորտի զարգացումն այս գործընթացի տրամաբանական շարունակությունն է, և կառավարությունն այստեղ ներդրում է ֆինանսավորման նոր բանաձևեր»,- նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ գումարների ավելացումը բոլոր ոլորտներում անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Կառավարության ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ոչ միան տնտեսական միջամտություններ, այլև հասարակական և մշակութային վերափոխումներ։

Մանրամասները՝ տեսանյութում: