Վրաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 436 նոր դեպք, 43 մարդ մահացել է

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 3 436 նոր դեպք, առողջացել է 4 483 մարդ, կորոնավիրուսի հետեւանքով մահացել՝ 43 պացիենտ: Այս մասին հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը՝ հղում անելով կառավարության stopcov.ge հատուկ կայքին:

Վերջին 24 ժամում երկրում անցկացվել է կորոնավիրուսի հայտնաբերման 32 031 թեստավորում:

Կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշները հետեւյալն են. օրական՝ 10,73 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,06 տոկոս, իսկ վերջին 7 օրում՝ 9,13 տոկոս:

Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 692 240 դեպք, որոնցից ապաքինվել է 630 961 մարդ, մահացել՝ 9 742 քաղաքացի:

Իրականացվել է ընդհանուր առմամբ 1 948 787 պատվաստում, մեկ օրում պատվաստվել է 4 209 մարդ:

Կարանտինում է գտնվում 51, ստացիոնարներում՝ 6 041, իսկ կլինիկական հյուրանոցներում՝ 957 մարդ:

Հոկտեմբերի 23-ի դրությամբ Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 467 նոր դեպք, առողջացել է 1 790, մահացել՝ 42 պացիենտ: