Քաղաքացիները շարունակում են պատվաստվել Օպերայի բակում․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղադրված շարժական պատվաստումային կետերում քաղաքացիները կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ։
Պատվաստումն իրականացվում է այս պահին Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով՝ Աստրազենեկա, Սինոֆարմ, Սպուտնիկ V, Մոդեռնա: