Ոստիկանն իր համագյուղացուն առևանգել է ու բռնաբարել. ՀՔԾ

Լուրեր

12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել անձին առևանգելու և բռնաբարելու առերևույթ հանցագործությունների առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ և 138-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը:

Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն` Կոտայքի մարզի բնակիչ Ն. Վ.-ն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում և բացատրություն է տվել, որ իր համագյուղացի Վ. Ե.-ն 28.10.2017թ.-ին Երևան քաղաքում գործող ռեստորանային համալիրներից մեկի դիմաց իրեն ստիպողաբար նստեցրել է ավտոմեքենան, ապա` առևանգել և տարել է Աշտարակ քաղաք: Նույն օրը Վ. Ե.-ն իրեն տարել է Եղվարդ քաղաքին հարակից տարածք և բռնաբարել:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վ. Ե.-ն վերը նշված առերևույթ հանցագործությունների կատարման ժամանակ հանդիսացել է ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության աշխատակից:  

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից կատարված հանցագործությունների հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար: