Քաղաքացիները «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք են հանձնել ոստիկանություն

Լուրեր

19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
19.05.2026 | 21:00
Ադրբեջանն ունի Նիկոլ Փաշինյանի պես «ոսկե ձկնիկ», որը կատարում է իր պահանջները․ շահագրգիռ են Փաշինյանի վերընտրվելով. Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:54
Լիտվայի ԱԳ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
19.05.2026 | 20:48
Ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան չի արել, ինչքան ես, դա փաստ է․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:33
Դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը
19.05.2026 | 20:21
«Գործակալնե՛ր, ՀՀ-ն գալու է ձեր հետևից»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի և ФСБ-ի կապի մասին
19.05.2026 | 20:12
Ներդրվում է 4 միլիարդ դոլար․ Սևակ Միքայելյանը հայտնել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլի հաստատման մասին
19.05.2026 | 19:58
23 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը
19.05.2026 | 19:47
Գերմանիան Թուրքիայում Patriot համակարգեր կտեղակայի
19.05.2026 | 19:33
Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել. փաստաբանը՝ Օսիպյանի մասին
19.05.2026 | 19:17
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
19.05.2026 | 19:14
Գործակալներին ուղարկել ՀՀ՝ կեղծ և գործակալական գործունեություն ծավալելու, գործընկերային չի. Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի մասին բացահայտմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շարունակում ենք անդրադառնալ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքներին։ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի և Վաղարշապատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի և Արտաշատի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ տարբեր անձինք կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգներ ու զինամթերք։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում արձանագրվել է «Կարաբին» հրազենի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։

Ինքնաշեն ատրճանակն ու փամփուշտներն էլ մի տղամարդ կամավոր հանձնել է ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կրկին հորդորում ենք, ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։