ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Թայֆայությունը Հայաստանում արդարության կորուստն է վավերացրել և անջատել է մարդկանց. Տիգրան Ներսիսյան

Լուրեր

07.08.2026 | 11:39
Թրամփը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սահմանափակող հրամանագրեր է ստորագրել
07.08.2026 | 11:37
«Սատանայի փաստաբանը»․ Գարիկ Սարգսյանը, դերասանական տաղանով, Վարդևանյանին համեմատեցին Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի հետ
07.08.2026 | 11:30
Վայոց ձորում 2026-ի առաջին կիսամյակում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարը ամփոփել է ոստիկանության աշխատանքը
07.08.2026 | 11:22
Այսօր ամոթի օր է․ Մարիաննա Ղահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:15
ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև
07.08.2026 | 11:07
Հրաձգություն Թաիլանդի դպրոցներից մեկում․ 7 մարդ զոհվել է, տասնյակ վիրավորներ կան
07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Թայֆայությունն այսօր Հայաստանում մղել է խմբավորումներ կազմելու. դա բերել է շատ վատ տեղ: Թայֆայությունը արդարության կորուստն է վավերացրել և անջատել է մարդկանց: Այդ երևույթը քաղաքական ոլորտից հասավ ընդհուպ արվեստի ոլորտ»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը: Նա համեմատականներ է տանում 1990-ականների և հետպատերազմյան ներկայիս վիճակի միջև` նկատելով, որ 90-ականներին կյանքը կարծես կանգ էր առել, բայց մարդկանց սրտերում հավատ կար.«Մարդիկ գիտեին, որ լույս չկա, բայց կլինի, ցուրտ է, բայց մի օր տաք է լինելու: Իսկ այսօր կարծես ամեն բան կա, բայց այդ հավատը չկա: Մարդիկ կորցրել են արդարության զգացումը, այն զգացողությունը, որ հայրենիքից թանկ բան չկա, որ մարդն առանց հայրենիքի քայլող ֆիզիոլոգիական մի տարածք է»:

Հարցին, թե կարող է արդյոք թատրոնը դժվարին պահերին լուծումներ առաջարկել, Տիգրան Ներսիսյանը պատասխանում է. «Լուծումներ ոչ, բայց թատրոնը դեղատոմսեր է տալիս, մղում է մարդկանց, որ խմորումների մեջ ընկնեն և իրենք գտնեն ելքը: Թատրոն-հանդիսատես համագործակցության արդյունքում է, որ հանդիսատեսը գնում է լցված, հագեցած` կլինի ծիծաղի, ուրախության, թե լացի ու ողբերգության մեջ»:

Տիգրան Ներսիսյանը խոսում է արվեստի այն գործիչների և մտավորականների մասին, որոնք երկրի համար վճռորոշ պահերին նախընտրում են լռել. «Ինքս երբեք երկար չեմ լռել. դրա մեջ հերոսություն չեմ էլ տեսնում: Կույր, համր և լուռ լինելը հարմար է, կոմֆորտ է, կապ չունի` մտավորական ես, թե բանվոր: Արվեստագետի, մտավորականի համար ամենաանհարիր բանն է, որ ասում են` թողեք ստեղծագործի: Իր դիրքորոշմամբ, կեցվածքով և նկարագրով մտավորականը պետք է հաշվետու լինի բոլորի առջև, որ իրեն լսում է, ընդունում է, և ով իրեն չի ընդունում»

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան