Քովիդով վարակման 2 դեպք՝ Գյումրու մանկական հիվանդանոցում․ փոքրիկներին տեղափոխել են Երևան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում մանկահասակ երեխաների՝ քովիդով վարակման երկու դեպք է գրանցվել։ Նրանց տեղափոխել են մայրաքաղաքի կլինիկաներ․ մեկին՝ «Արաբկիր» բժշկական կենտրոն, մյուսին՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց հիվանդանոցի փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանը։

«Նրանց մոտ քովիդը հաստատվել է երկու օր առաջ, տեղափոխումը եղել է երեկ։ Տրիաժը երեկ է տեղ հատկացրել, հավանաբար տեղ չկար։ Երեխաներից մեկը երկու ամսական է, մյուսը՝ չորս ամսական»,- հայտնեց Հասմիկ Խաչատրյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հարցին՝ ընտանիքներում կորոնավիրուսով վարակված անձինք կայի՞ն, Հասմիկ Խաչատրյանը պատասխանեց․ «Այո՛, տանը հիվանդ ունեին, կոնտակտավոր էին երեխաները։ Դա էր պատճառը, որ մենք սկսեցինք թեստավորել։ Երկու ամսականը դինամիկայում ծանրացավ, իսկ չորս ամսականի մոտ՝ հակառակը․ մինչև տրիաժում տեղ եղավ, արդեն լավացում ունեինք։ Այս պահին մենք հաճախ ենք թեստավորում փոքրիկներին, այն բալիկներին, որոնց մոտ թոքաբորբ է կասկածվում։ Նրանցից ոչ մեկի պատասխանը դրական չէր եկել մինչև վերջին երկու օրը, բացառությամբ այս երկու փոքրիկների։ Նրանց թեստավորեցինք ու պատասխանը դրական եկավ։ Կարելի է ասել՝ վերջին 1-1,5 ամսվա ընթացքում այս երկու դեպքն էր»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը։

Արմիկ Մովսիսյան