Կընդլայնվի հայ-վրացական կրթական համագործակցությունը․ ԿԳՄՍՆ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Համաձայն ՀՀ վարչապետի որոշման՝ կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան (Թբիլիսի)․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Ստորագրող կողմերն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Եկատերինե Դգեբուաձեն:

Ըստ հուշագրի՝ համագործակցությունը կընդլայնվի մի քանի ուղղությամբ. կողմերը կնպաստեն երկու երկրների ուսուցիչների վերապատրաստման և գնահատման համակարգերի կատարելագործման նպատակով փորձի փոխանակմանը, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող գնահատման և թեստավորման կենտրոնն աջակցություն կցուցաբերի 100 հարցերից բաղկացած առաջադրանքների բանկի մշակմանը՝ նախատեսված Վրաստանի դպրոցներում աշխատող հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական որակավորման քննության համար:

Կողմերը քննարկել են դպրոցական սննդի ապահովման գործընթացում փորձի փոխանակմանը, ինչպես նաև Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի գործունեությանն առչնվող հարցեր, կրթական բարեփոխումների առանձնահատկությունները և այլն: Հայկական պատվիրակությունը հանդես է եկել կրթական ոլորտին վերաբերող մի շարք զեկույցներով, մասնավորապես՝ «Պետական հանրակրթական ծրագրերի արդիականացում` միջազգայնորեն ընդունված չափանիշներին` STEM կրթություն», «Միջին դպրոցի ուսուցիչների մասնագիտական զարգացում. դասավանդման և ատեստավորման նոր մոտեցումներ», «Հեռավար ուսուցում և ՏՏ կիրառումը դպրոցներում», «Դպրոցական սննդի ծրագրի իրականացումը», «Ուսուցիչների վերապատրաստման համատեղ ծրագրի իրականացում, դպրոցներում հայերենի և վրացերենի ուսուցում», «Համատեղ կրթամշակութային արտադպրոցական ծրագրերի իրականացում», «Միջպետական համագործակցության շրջանակում տրամադրվող կրթաթոշակներ» և այլն:

Այցի շրջանակում հայկական պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի թիվ 103 դպրոց, որտեղ գործում են հայկական դասարաններ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է աշակերտներին, մանկավարժներին, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով և ընթացիկ խնդիրներով»,- ասված է հաղորդագրությունում։