32-ժամյա դաշտային վարժանք է անցկացվել Վայք քաղաքում

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

«Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք է անցկացվել Վայք քաղաքում։ Վարժանքի ընթացքում Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը (ՔՈՓ) խաղարկել է գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Վարժանքի նպատակն էր՝ ստուգել ՔՈՓ թիմի ունակությունները փրկարարական աշխատանքներում, մասնավորապես՝ պարանային և գործիքների հետ աշխատելու կարողությունները, ինչպես նաև ճշգրիտ հաշվարկել ուժերն ու միջոցներն այդ աշխատանքներում։

Վրանային ավանի ծավալումից անմիջապես հետո փրկարարական խմբերը ստացան համապատասխան տեղամասերի համար նախատեսված փրկարարական գործողությունների վայրերը և 4-ժամյա հերթափոխով կատարեցին փրկարարական աշխատանքներ։ Տեղամասերում իրականացվել է՝ պարանների օգնությամբ տուժածների իջեցում, փլատակների տակ մնացած տուժածներին հատուկ գործիքների օգնությամբ դուրս բերում, ինչպես նաև ամրակապման միջոցով տուժածների շենքից անվտանգ տարահանում։

Վարժանքին մասնակցել են նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը և փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը։
Վարժանքի ավարտին գնդապետ Եմիշյանը ամփոփել է կատարված աշխատանքների արդյունքները, նշել թերություններն ու առավելությունները: Հանձնարարել աշխատել արձանագրված թերությունների վերացման ուղղությամբ։