ՊՊԾ գնդում սպանված ոստիկանների դիերի վրա հայտնաբերվել են հարվածի հետքեր, որոնք հասցվել են կենդանության օրոք

Լուրեր

13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատաքննությունը:

Մեղադրողները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները: Այսօրվա նիստում ներկայացվեցին 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ սպանված ոստիկանների դիերի փորձաքննության եզրակացության արդյունքները: Ըստ փորձաքննության՝ գնդապետ Արթուր Վանոյանի մահը վրա է հասել փորձաքննությունից 24 ժամ առաջ: Նրա մարմնի վրա առկա են եղել կոտրվածքներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք:

Գնդի գրավման ժամանակ հրազենային վիրավորում ստացած և մի քանի օր անց հիվանդանոցում մահացած ենթասպա Գագիկ Մկրտչյանի մահը վրա է հասել կրծքավանդակի և որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:

Ըստ մեղադրողի հրապարակման՝ մյուս սպանված ոստիկանի՝ Յուրի Տեփանոսյանի մարմնի վրա ևս հրազենային վիրավորումից զատ, եղել է նաև սալջարդ։ Տեփանոսյանի մարմնի վրա կենդանության օրոք՝ մահվանից անմիջապես առաջ, սուր եզր ունեցող կույր առարկայով հարված է հասցվել։

Նշենք, որ սպանված ոստիկաններ՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում։ Մյուս սպանված ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի մահվան համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը։

Լիլիթ Շաբոյան