Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը կդիտարկենք որպես ՌԴ քաղաքացիների դեմ մահափորձ, եթե բրիտանական կողմը հակառակը չապացուցի. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Լուրեր

13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն գտնում է, որ բրիտանական իշխանությունները շահագրգռված չեն Սոլսբերիի հանցագործության իրական շարժառիթները պարզաբանելու համար, ինչը տեղիք է տալիս ենթադրելու, որ գործում ներգրավված են Բրիտանիայի հատուկ ծառայությունները. փոխանցում է interfax.ru-ն:

Բացի այդ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է, որ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը կդիտարկի որպես ՌԴ քաղաքացիների դեմ մահափորձ, եթե բրիտանական կողմը հակառակը չապացուցի:

«Եթե ռուսական կողմին չտրամադրվեն հակառակը հիմնավորող համոզիչ ապացույցներ, ապա կհամարենք, որ մեր համաքաղաքացիների դեմ մահափորձ է կատարվել՝ քաղաքական խոշոր սադրանքի արդյունքում: Ընդգծում ենք, որ ապացուցման բեռն ընկած է հենց բրիտանական կողմի վրա»,- ասված է գերատեսչության մեկնաբանությունում:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Սոլսբերի քաղաքի  ոստիկանությունը հաղորդել էր, որ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում անհայտ ծագման վտանգավոր նյութից անգիտակից վիճակում  հիվանդանոց է տեղափոխվել երկու անձ։ Հետագայում պարզվել է, որ խոսքը Սկրիպալի և նրա դստեր մասին է:

Նշենք նաև, որ Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում. նրան  փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ:

Աղմկահարույց այս դեպքին հաջորդեց Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունն առ այն, որ ՄԹ-ից կատաքսվի ՌԴ 23 դեսպան:  Մեծ Բրիտանիայի այս որոշմանը սատարեցին 27 երկրներ՝ իրենց երկրներից ռուս դիվանագետների արտաքսելով: Դիվանագետների վտարման արշավին այսօր միացավ նաև ՆԱՏՕ-ն: