Ո՞վ կփոխարինի Առուշանյանին․ Կառավարությունն օրենքում փոփոխություններ է առաջարկում

Լուրեր

25.09.2026 | 13:54
«Միջազգային քրեական դատարանի մանդատը պետք է իրականացվի անկախ և անաչառ»․ Դավիթ Կարապետյանը՝ Նյու Յորքում
25.09.2026 | 13:47
ԱԶԲ-ն նոր ֆինանսական գործիքներ է առաջարկում Հայաստանի ջրային ծրագրերի համար
25.09.2026 | 13:39
Ջասթին Գեյջին արձագանքել է Արման Ծառուկյանի հետ չեմպիոնական մենամարտին
25.09.2026 | 13:30
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը
25.09.2026 | 13:19
Իրանը Հորմուզի նեղուցը վերաբացելու ծրագիր է ներկայացրել ԱՄՆ-ին
25.09.2026 | 13:16
Սեպտեմբերի 28-ից Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են անձրեւներ
25.09.2026 | 13:10
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
25.09.2026 | 13:00
Ովքեր և ինչպես կմասնակցեն բուժաշխատողների լիցենզավորման գործընթացին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 12:49
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին
25.09.2026 | 12:38
ՌԴ ԱԹՍ-ները գրոհել են Ուկրաինան․ Զապորոժիեում հարվածի տակ է հայտնվել հիվանդանոցը
25.09.2026 | 12:20
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու»
25.09.2026 | 12:18
Հայաստանում ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել
25.09.2026 | 12:10
Փաշինյանը ՄԱԿ-ում գերիների վերադարձից է խոսել // Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են․ ԼՈՒՐԵՐ
25.09.2026 | 12:07
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
25.09.2026 | 12:03
Ինչ է նվիրել Չինաստանի դեսպանը Նիկոլ Փաշինյանին
Բոլորը

Համայնքի ղեկավարի կողմից պարտականությունների կատարումը 1 ամիս անհնար լինելու դեպքում համայնքապետի պաշտոնակատար կարող է նշանակվել համայնքի ղեկավարի տեղակալը, իսկ պաշտոնը թափուր լինելու պարագայում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում այս փոփոխությունը կատարելու վերաբերյալ նախագիծն այսօր հավանության արժանացավ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում։

Ի՞նչ է նշանակում «պարտականությունների կատարման անհնարինությունը»․ Factor.am-ի հարցին ի պատասխան ներկայացրեց նախագծի հարակից զեկուցող, ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Օրինակ՝ դեպք է պատահել, ինքը երկրից բացակայում է, ֆիզիկապես հնարավորություն չունի դա անելու կամ, հիվանդացել է»,- մանրամասնեց Բագրատյանը։

Հարցին՝ այս կարգավորումը կարո՞ղ է առնչվել Գորիսի նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանի փոխարեն քաղաքապետի պաշտոնակատար նշանակելուն, պատգամավորը դրական պատասխան տվեց:

«Եթե կալանավորված է, դա անհնարինություն է, տեղակալն է աշխատելու։ Նշված փոփոխության դրույթը այս դեպքում ևս կարող է գործել»,- նշեց Բագրատյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Գորիսում հաղթել է 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ընտրակաշառքի գործով կալանավորված գործող համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյանի» դաշինքը։

Վերջինս ստացել է քվեների 60,28 տոկոսը։ Ընտրության նախնական արդյունքների ամփոփումից հետո անհայտ էր, թե ինչպես է տեղի ունենալու համայնքի կառավարումը, եթե ընտրված քաղաքապետը կալանավորված է։

Փաստորեն, Կառավարության այս նախագծի հաստատման դեպքում Առուշանյանի փոխարեն Գորիսի համայնքապետ կնշանակվի կամ նրա տեղակալներից մեկը, կամ տեղակալի պաշտոնը թափուր լինելու դեպքում մարզպետը կնշանակի այլ անձի՝ իր հայեցողությամբ։

Նշենք նաև, որ առաջարկվող կարգավորմամբ՝ նշանակված պաշտոնակատարը կարող է պաշտոնավարել մինչև ընտրված քաղաքապետի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինություն առաջացնող հանգամանքների վերացումը։ Այսինքն՝ եթե Գորիսի ընտրված քաղաքապետն ազատվի կալանքից, նա կվերադառնա իր պաշտոնին։

Նախագիծն առայժմ արժանացել է միայն հանձնաժողովի հավանությանը։ Այն կքննարկվի նաև Ազգային ժողովում և ուժի մեջ կմտնի միայն ԱԺ-ի կողմից վերջնական ընդունումից և նախագահի ստորագրությունից հետո։

Անժելա Պողոսյան