Նախընտրական խոստում է եղել, որը կատարվել է. Քերոբյանը՝ ԶՄՊԿ-ի՝ ժողովրդից թալանվածը հետ բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Ես անձամբ հանդիպել եմ Ռոման Տրոցենկոյի հետ սեպտեմբերի 20-ին Հայաստանում տեղի ունեցած  հայ-ռուսական բիզնես ֆորումի շրջանակներում և քննարկել ենք համագործակցությունը մետալուրգիական սեկտորում, պղնձաձուլարանի հետ կապված անելիքները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Եվ հիմա նախապատրաստում ենք ճանապարհային քարտեզ, թե ով ինչ գործողություններ պետք է կատարի, որպեսզի մենք երկու-երեք տարվա ընթացքում ունենանք աշխատող պղնձաձուլարան: Դա այս պահին էկոնոմիկայի նախարարության ունեցած տեսլականն է»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ դեռ 100%-ով որոշված չէ, թե ում է պատկանելու պղնձաձուլարանը և ով ինչ մասնակցություն է ունենալու. «Հայաստանի մյուս հանքերի շահագործողները ևս հետաքրքրություններ ունեն, և հնարավոր է, որ մենք հրավիրենք նաև այլ ընկերությունների այս գործնթացի մեջ»:

«Ռոման Տրոցենկոն այդ հանդիպման ընթացքում, ինչպես նաև Հանրային հեռուստատեսությամբ  ասել է, որ ինքը Հայաստանում տեսնում է իր գործունեությունը պետության և կառավարության հետ գործընկերային միջավայրում,  և այդ տեսանկյունից իրենց գործարքի մի մասը նվիրել են Հայաստանի ժողովրդին, որպեսզի ցույց տան մտադրությունների լրջությունը»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը հավելեց, որ շուտով կորոշվի, թե որ կառույցը կղեկավարի ԶՊՄԿ-ն, դա կարող է լինել վարչապետի աշխատակազմը, կարող է լինել Էկոնոմիկայի կամ ՏԿ նախարարությունը կամ այլ կառույց:

Հարցին, թե արդյո՞ք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասի որոշակի տոկոս պետությանն է անցել «թալանածը պետք է վերադարձվի» սկզբունքի հիման վրա, Քերոբյանը պատասխանեց.«Դա, ինչ-որ տեղ, նախընտրական խոստում է եղել, որն արդեն կատարվել է: Կարևորը փաստը տեղի է ունեցել»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Տիգրան Ավինյանն է նշանակվելու ԶՊՄԿ-ի տնօրեն, Քերոբյանը պատասխանեց, որ այդ մասին տեղեկություն չունի:

Մանրամասները՝ տեսանյութում: