Ես Լավրովից նման բան չեմ լսել. Վահրամ Դումանյանը` ռուսական դպրոցներ բացելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՌԴ արտգործնախարար Լավորվը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները հետաքրքրված են Հայաստանում ռուսական դպրոցների բացմամբ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանն անդրադառնալով այս դիտարկմանը՝ նշեց. «Անկեղծ ասած ես՝ ինքս, նման ձևակերպմամբ լուր չեմ հայտնաբերել։ Որևիցե տեղ ես չեմ արձանագրել, որ ՀՀ ղեկավարությունը, կառավարության ղեկավար կազմից որևէ պաշտոնյա ասել է կամ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեր նշած արտգործնախարարը, մասնավորապես, ասել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է ռուսական նոր դպրոցներ բացել։ Ես նման լուր չեմ կարդացել որևիցե տեղ, եթե հղումն ունեք, կխնդրեմ ինձ տալ։

Մի քիչ այլ կերպ է եղել, որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն դրսևորել և այլն հավանաբար եղել է։ Նախարարությունը, մենք պարոն Լավրովի հետ որևիցե շփում չենք ունեցել։ Իրոք, ցանկացած ծրագիր արժանի է ուշադրության՝ հասկանալու համար ինչի մասին է խոսքը։ Եկեք ծանոթանանք, հասկանանք»։

ԿԳՄՍ նախարարն ընդգծեց, որ այս պահին նման հարց օրակարգում չկա. «Վստահ եղեք,  այս պահին նման հարց չունենք օրակարգում։ Բայց ես ուզում եմ այդ թեմայի շուրջ զրուցենք իրար հետ, ինչո՞ւ ենք մենք հենց առանձնացնում ռուսաց լեզուն։ Այո՛, մենք հետաքրքրված ենք օտար լեզուներով, մենք կարծում ենք՝ ինչքան շատ օտար լեզուներ իմանանք, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի ռուսաց լեզվի հետ կապված պոպուլյարիզացիայի խնդիր, այո, դա կարևորում ենք։ Եվ որքան շատ լեզու իմանանք, այնքան մենք ավելի ճկուն ու ինֆորմացված կլինենք, ավելի ազատ կլինենք։ Մենք 21-րդ դարում շփումների կարիք ունենք, և լեզու իմանալը մեզ ավելի շատ հնարավորություններ է տալու, հատկապես մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում: