538 ուսուցիչ չի հաղթահարել ատեստավորման շեմը և չի ստանա հավելավճար. նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կամավոր ատեստավորման համար դիմել էր 1372 ուսուցիչ, որոնցից ատեստավորման գործընթացին մասնակցել է 996-ը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

Նախարարի խոսքով՝ կամավոր ատեստավորմանը մասնակցած 996 ուսուցչից 468-ը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար։

«Ուսուցչի մեկ դրույքի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 125 հազար դրամ։ Այսպիսով 30 տոկոս հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 37 հազար դրամով, 40 տոկոս ստացածներինը՝ 50 հազար դրամով, իսկ 50 տոկոս ստացածներինը՝ 61500 դրամով»,-նշեց Դումանյանը։

Նախարարը նաև հավելեց, որ այս փուլում կամավոր ատեստավորմանը մասնակցել են 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները՝ 7 առարկաների գծով, այդ թվում հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն։

ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ստացվում է, որ 538 ուսուցիչ ատեստավորումը չի անցել։

Նախարարը նշեց, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է մաթեմատիկա առարկայից, ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 87 տոկոսը հաղթահարել է շեմը. «Հաջորդ լավ արդյունքը գրանցվել է ֆիզիկա առարկայից, այնուհետև հայոց լեզու առարկայից։ Ամենացածր ցուցանիշը գրանցվել է քիմիա առարկայից՝ 11 տոկոս և աշխարհագրություն առարկայից՝ 20 տոկոս»։

Մանրամասները՝ տեսանյութում: