Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա մինչև 50%, եթե կամավոր ատեստավորվեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.07.2026 | 18:39
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
18.07.2026 | 15:28
RAF․ Արսեն Հարությունյանը և Արման Ծառուկյանը հանդիպել են առաջիկա մրցակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 15:10
Factor TV-ի լրագրողն արժանացել է Երևանի մամուլի ակումբի էթիկական լրագրության մրցանակին
18.07.2026 | 15:00
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.57%-ով և կազմել 4012.70 դոլար
18.07.2026 | 14:52
Google-ն AI-ի օգնությամբ վերստեղծել է Պելեի կարիերայի ամենագեղեցիկ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այս օրերին ընթանում է մեր կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագործումը։ Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման մասին է, որն իմ կարծիքով շրջադարձային նշանակություն կունենա»,- Կառավարության նիստի մեկնարկին այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ատեստավորման արդյունքում՝ պայմանավորված նրանց հավաքած միավորներից, նոյեմբերից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30-50 տոկոսով։

«Այս փուլում իրականացնում ենք մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր։ Խոսքը հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների մասին է։ Մենք որոշ ժամանակ բաց կթողնենք կամավոր ատեստավորման պատուհանը, ընդ որում կընդլայնենք առարկաների ցանկը։ Առաջին փուլով ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարջապետը հավելեց, որ պլանավորում են նաև հաջորդ փուլը, որի ժամանակ արդեն ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումն ավելի բարձր չափանիշներով։ Այսինքն այն ուսուցիչները, որոնք իրենց գիտելիքով, որակավորմամբ կարողացել են աշխատավարձը 30, 40 կամ 50 տոկոսով բարձրացնել, հնարավորություն կունենան ևս մեկ անգամ կրկին ատեստավորման միջոցով արդեն բարձրացված աշխատավարձը նորից բարձրացնել 30, 40 կամ 50 տոկոսով։

«Մեր հաշվարկներով այս գործընթացն ամբողջությամբ փակելը կտևի 3-4 տարի, որի արդյունքներով կարձանագրենք, որ ՀՀ X թվով ուսուցիչներ անցել են ատեստավորումը։ Եթե կլինեն ուսուցիչներ, որոնք չեն դիմել կամավոր ատեստավորման, բնականաբար մեզ մոտ հարց կառաջանա, թե ինչու ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը կրկնապատկելու հնարավորությունից»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: