Ադրբեջանում իրանամետ շիա հոգևոր գործիչների զանգվածային ձերբակալություններ են սկսվել

Լուրեր

14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանում ձերբակալվել են «Ադրբեջանի հոգևոր գործիչներ» հասարակական միության 5 անդամներ՝ Սարդար Բաբաևը, Գադիր Մամեդովը, Ջալալ Շաֆիևը, Ալի Մուսաևը և Թամկին Ջաֆարովը, հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալությունը։

Նրանք բոլորը համագործակցել են maide.az կայքի հետ։ Հարազատները պատմել են, որ բոլորին ձերբակալել են հոկտեմբերի 19-ին ժամը 16:00-17:00-ի սահմաններում, պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Նրանց տներում խուզարկություններ են անցկացվել, առգրավվել են հեռախոսներն ու համակարգիչները։

Չնայած այսօր առավոտյան Շաֆիևին ու Մամեդովին ազատ են արձակել, սակայն մի քանի ժամ անց կրկին ձերբակալել են։

Լրատվամիջոցին չի հաջողվել պետական անվտանգության ծառայությունից մեկնաբանություն ստանալ։

Նշենք, որ Բաբաևը, լինելով Մասալլի մզկիթի իմամ-ջուման, 2017 թվականին կալանավորվել էր ու 3 տարվա ազատազրկման դատապարտվել՝ հոգևոր միջոցառումների վարման պահանջները խախտելու համար։ Իրավապաշտպանները նրան քաղբանտարկյալ էին անվանում։

Բոլոր ձերբակալվածները շիաներ են, չի բացառվում, որ Ադրբեջանի իշխանությունները փորձում են կանխել իրանամետ շրջանակների հնարավոր ակտիվ գործողությունները։

Նշենք, որ նախօրեին ձերբակալվել էր նաև շիա աստվածաբան, Կրոնի ու խղճի ազատության պաշտպանության կենտրոնի ղեկավար Իլգար Իբրահիմօղլուն։ Հոկտմեբերի 19-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նաև հայտնել էր, որ իր տուն են ներխուժել պետանվտանգության ծառայության աշխատակիցները, ինքն էլ գնում է այնտեղ։

Այսօր Իբրահիմօղլուն արդեն ազատ է արձակվել, ինչպես ինքն է հայտնել՝ հարցաքննվել է որպես վկա։ Նա նաև հայտնել է, որ մի քանի օր հեռախոս չի ունենալու և խնդրել է իրեն հեռախոսային կապով կամ սոցիալական ցանցերով չդիմել։ Նա, սակայն, չի նշել, թե ինչ քրեական գործի շրջանակում է հարցաքննվել։

Նշենք, որ Իբրահիմօղլուն մշտապես Ադրբեջանի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է, տարիներ առաջ նաև բանտարկված է եղել։

Հավելենք, որ շիա գործիչների այս ձերբակալությունները տեղի են ունենում Բաքվի և Թեհրանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։ Հիշեցնենք՝ Ադրբեջանում փակվել է նաև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցչի գրասենյակը։

Էմմա Չոբանյան