Քրդերը սպասում են, որ Սիրիայում ՌԴ-ն ու Թուրքիան կհասնեն «վտանգավոր գործարքի»՝ Անկարայի նոր ռազմական հարձակման ազդակների ֆոնին

Լուրեր

19.05.2026 | 15:49
Էրդողանն ու Մակրոնը բանակցում են ՀՕՊ-ի վերաբերյալ խոշոր գործարքի շուրջ
19.05.2026 | 15:41
Հայաստանի հավաքականների կազմերը ըմբշամարտի Մ-15 ԵԱ-ում
19.05.2026 | 15:36
ՄԻՊ ներկայացուցիչները ձերբակալվածներին պահելու վայրում այցելել են Օսիպյանին 
19.05.2026 | 15:34
Նիկոլ Փաշինյանը Տաշիրում է․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 15:27
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 15:19
Ադրբեջանական միջամտության նոր դեպք ենք հայտնաբերել և ուղարկել ԵՄ դեսպանին. Արման Թաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 15:10
Նոր միջադեպ Փաշինյանի քարոզարշավին // Բաքուն հայտարարել է՝ երբ կբացվի ՀՀ-Թուրքիա սահմանը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 15:00
ՌԴ-ն օգտագործում է ազդեցության գործակալներին Հայաստանում՝ իր նպատակներին հասնելու համար․ Մայքլ Քարփենթեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:53
Հարավային Կովկասն այլևս չպետք է պատերազմի և բախման տարածք լինի. Հիքմեթ Հաջիև
19.05.2026 | 14:44
Եկեք, էս մարդուն բոլորով ճամփեք, էս մարդը ադեկվատ չի․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:35
Տարեց տղամարդու բերանը փակեցին և թևերն ընկնելով հեռացրին ՔՊ-ի հանրահավաքից
19.05.2026 | 14:27
Ադրբեջանն իրական շահագրգռվածություն է ցուցաբերում՝ փակելու Հայաստանի հետ հակամարտության էջը. Բայրամով
19.05.2026 | 14:19
Առավոտ ասում են՝ սիրում ենք բոլորիդ, կեսօրին՝ սատկացնելու ու կզցնելու ենք բոլորիդ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
Բոլորը

Սիրիայում քրդական Ժողովուրդների պաշտպանական միավորումը սպասում է վտանգավոր գործարքի Թուրքիայի ու Ռուսաստանի միջև՝ նոր ռազմական հարձակման հետ կապված։ Այս մասին ասել է միավորման խոսնակ Նուրի Մեհմուդը, գրում է Bianet-ը։

Իրաքի Քուրդիստանում գտնվող RojNews գործակալությանը Մեհմուդն ասել է, որ Թուրքիան զորքեր է տեղակայել Ադրբեջանում, Իրաքում և Լիբիայում՝ փորձելով   ընդլայնել իր սահմանները։

«Կան շատ ճգնաժամեր Թուրքիայում։ Թուրքական ընդդիմությունը և, ընդհանրապես, թուրք ժողովուրդը ցանկանում են փոխել ֆաշիստական և ջիհադիստական համակարգը: Մյուս կողմից՝ Էրդողանը պատերազմական քաղաքականություն է վարում գոյատևելու համար»,- ասել է Մեհմուդը։

Նա Սիրիայի կառավարությանը մեղադրել է «անապատասխանատու» և  Ռուսաստանի ու Իրանի շահերին համապատասխան գործելու համար՝ հավելելով, որ Ռուսաստանը միայն իր շահերն է առաջ տանում և որևէ քայլ չի արել Սիրիայի ժողովրդի օգտին։

Մեհմուդի խոսքով՝ կանխատեսում են, որ Անկարան ու Մոսկվան «վտանգավոր գործարքի» կգնան՝ ինչպես ժամանակին Աֆրինում։ 2018 թվականին Թուրքիան գրավեց Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդաբնակ Աֆրին քաղաքը՝ երկու ամիս տևած հարձակումից հետո։

«Ռոջավայի հեղափոխությունից հետո մենք մոտ 10 տարի օգտվել ենք ինքնապաշտպանության մեր իրավունքից։ Բացի այդ, մենք չենք հարձակվել որևէ կողմի վրա»,- ասել է Նուրի Մեհմուդը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Սիրիայի հարցով «Անկարայի համբերությունը սպառվել է» և շուտով նոր մակարդակի կբարձրացնեն իրենց գործողությունները։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ ՌԴ-ին և ԱՄՆ-ին մեղադրել էր Սիրիայի հարցով խոստումները չկատարելու մեջ։ Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների նման հայտարարությունները փորձագետները դիտարկում են Սիրիայում թուրքական հարձակման նախազգուշացում։

Էմմա Չոբանյան