10 խոշոր հարկատուները 78,9 մլրդ դրամով ավելի հարկ են վճարել

Լուրեր

14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
14.07.2026 | 21:00
Պուտինի ազդեցությունն է եղել Քոչարյանին ազատելու հարցում․ այդ կապանքն այլևս չկա, ենթադրում եմ՝ խիստ պրոցես կգնա․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:51
Բրատիսլավան Արցախում նախագծերի է մասնակցում․ Ալիևը Շուշիում ընդունել է Սլովակիայի նախագահին
14.07.2026 | 20:42
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
14.07.2026 | 20:30
«Հոգով հարուստ» մարդը․ դատարանը Գագիկ Բեգլարյանի գործով առաջին վճիռն է կայացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 20:22
Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը
14.07.2026 | 20:10
Սյունիքի մարզի Հացավան և Աշոտավան գյուղերում 36 ժամ ջուր չի լինի
14.07.2026 | 20:00
Ծառուկյանի ձերբակալմամբ՝ պարալիզացվել է ՀՀ տնտեսության մեծ հատված․ անգործ մնացին անգամ ՔՊ-ին ընտրած մարդիկ․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:49
«Կոմիտաս պարկ»-ի բնակարանների գազիֆիկացումը պետք է իրականացվի առանց լրացուցիչ վճարի․ հանձնաժողովի որոշում
14.07.2026 | 19:38
Թուրքիայի դատարանը Նեթանյահուի կալանքի օրդեր է տվել
14.07.2026 | 19:26
Բաքվի վերաքննիչ դատարանում փաստաբանները խնդրել են արդարացնել Դավիթ Մանուկյանին
14.07.2026 | 19:15
Հայրս մահից է պրծել. հրդեհ՝ «Թումանյան շաուրմա»-ի ծխատարի պատճառով․ բնակիչների ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 19:09
Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային աջակցող «կամավորների կոալիցիայից» դուրս գալու մասին
Բոլորը

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերն ավելացել են 78,9 մլրդ դրամով՝ կազմելով ավելի քան 871 մլրդ 241 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք խոշոր հարկատուների վերաբերյալ ՊԵԿ հրապարակած տվյալներից։

Այսպիսով՝ խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վճարած 38 մլրդ  266 մլն դրամ հարկերով։ Ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցնում էր 1000 խոշոր հարկատուների ցանկի 2-րդ հորիզոնականը՝ 34 մլրդ  879 մլն դրամ հարկերով։ Ընկերության վճարած հարկերն այս տարի ավելացել են 3 մլրդ 387 մլն դրամով։

2-րդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ վճարած 38 մլրդ 249 մլն դրամ հարկերով։ Այս ընկերությունը նույնպես նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը 1 հորիզոնականով՝ վճարելով շուրջ 5 մլրդ դրամով ավելի հարկ։

3-րդ տեղում ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակազմն է՝ վճարած 34 մլրդ 194 մլն դրամ հարկերով։ Նախարարությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գտնվում էր 4-րդ տեղում՝ վճարած 24 մլրդ 610 մլն դրամ հարկերով։ Այսպիսով՝ նախարարության վճարած հարկերն ավելացել են շուրջ 9,5 մլրդ դրամով։

Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորող «Գրանդ Տոբակո» ընկերությունն այս տարի հայտվել է 4-րդ հորիզոնականում։ Ընկերության վճարած հարկերն այս տարվա 9 ամիսներին կազմել են 24 մլրդ 774 միլիոն դրամ՝ նախորդ տարվա 36,8 մլրդ դրամի փոխարեն։ Նվազումը կազմել է շուրջ 12 մլրդ դրամ։

Առաջին հնգյակը եզրափակում է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը՝ վճարած 16 մլրդ 415 մլն դրամ հարկերով։ Ընկերությունը չնայած պահպանել է իր դիրքերը 5-րդ հորիզոնականում՝ այնուամենայնիվ, նրա վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են շուրջ 5 մլրդ դրամով։

1000 խոշոր հարկատուների ցանկում են հայտնվել «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «ՄՏՍ-Հայաստան, «Թեղուտ», «ՍիՓիԷս ՕԻԼ» և «Ֆլեշ» ընկերությունները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների տասնյակում տեղ գտած «Ֆիլիպ Մորիս» և «Տելեկոմ Արմենիա» ընկերություններն այս տարի դուրս են մնացել առաջին տասնյակից։ «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը 11-րդն է, իսկ Տելեկոմ Արմենիա ընկերությունը էական զիջում է գրանցել՝ հայտնվելով 31-րդ տեղում։

Մեծամորի հայկական ատոմակայանն այս տարի զբաղեցնում է 1000 խոշոր հարկատուների ցանկի 24-րդ տեղը՝ նախորդ տարվա 16-ի փոխարեն։ Ընկերությունն այս տարի շուրջ 1 մլրդ դրամով պակաս հարկ է վճարել նախորդ տարվա համեմատ։ Հիշեցնենք, որ ատոմակայանը մայիսից սկսած շուրջ 140 օրով դադարեցրել էր աշխատանքը վերազինման նպատակով։

Պետական կառույցներից 1000 խոշոր հարկատուների ցանկում է հայտնվել  նաև ԱԱԾ-ն։ Կառույցը պետությանը վճարել է  3 մլրդ 294 մլն դրամ հարկ՝ զբաղեցնելով 42-րդ տեղը նախորդ տարվա 35-րդ տեղի փոխարեն։

Պետեկամուտների կոմիտեն զբաղեցնում է 50-րդ տեղը՝ վճարած 3 383 մլն դրամ հարկերով։ Նախորդ տարի կառույցը զբաղեցնում էր 39-րդ տեղը։

Առաջին հարյուրակում են գտնվում նաև ՀՀ դատական դեպարտամենտը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է փոփոխություններ կատարել և առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում չներառել ՀՀ պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:

Նախագիծը ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Խնդիրն այն է, որ տվյալ ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական կայքում և հասանելի է բոլորի համար, իսկ պետական և համայնքային կառավարչական հիմնարկների կողմից վճարվող հարկերը ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքները, այլ հանդիսանում են պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք»,- նշված է հիմնավորման մեջ։

 

Անժելա Պողոսյան