ՊՆ-ն հայցվող տեղեկությունները գաղտնի է համարում՝ առանց պատշաճ հիմնավորումների․ ՀՔԱՎ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի  գրասենյակ դիմած զորակոչիկների վերաբերյալ 2020 թ․-ի ընթացքում և 2021-ի առաջին կեսին ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացրած 17 գրություններից միայն 8-ին են ՊՆ-ից ըստ էության պատասխան տվել։ ՀՔԱՎ-ի և զորակոչիկների անունից ներկայացրած գրությունների 41%-ի դեպքում պատասխանները չեն անդրադառնում գրությամբ բարձրաձայնված խնդիրների լուծմանը․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

Այս պատկերն է ցույց տալիս Զորակոչիկների և վաղաժամ զորացրված զինծառայողների հետ կապված գործերով ՀՀ իրավասու պետական մարմինների վարքագծի վերաբերյալՀՔԱՎ վերլուծությունը։

Առհասարակ Պաշտպանության նախարարությունը տեղեկությունների տրամադրման հարցում ցուցաբերում է գաղտնիության բաձր մակարդակ՝ սակայն ոչ միշտ հիմնավորված։

Ի դեպ՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությանը տեղեկատվության ազատության իրավունքը խախտելու համար Պաշտպանության նախարարությունն արժանացավ «Ժանգոտ կողպեքի»։

Այս հարցին ՀՔԱՎ-ն անդրադարձել է առանձին վերլուծությամբ՝ ներկայացնելով խնդիրը՝ մարդու իրավունքների և միջազգային իրավական ակտերի համատեքստում։

Նշենք, որ իր գործունեության շրջանակներում ՀՔԱՎ-ը ՊՆ-ից պահանջում է տրամադրել գերազանցապես այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում են հանրային նշանակություն ունեցող պաշտոնական տեղեկություններին և չեն կարող գաղտնի համարվել։