Բերձորի տարածքում ակտիվացումը պատահական չէ՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո Բերձորի միջանցքը Հայաստանն ու Արցախը կապող միակ կենսական ուղին է․ Տաթևիկ Հայրապետյան

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ Բերձորի տարածքում սկսած զորավարժություններին։

«Երեկ ադրբեջանական կողմը նոր զորավարժություններ է սկսել Բերձորի տարածքում: Պաշտոնական հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ «վարժանքների նպատակն է ստուգել ցամաքային և այլ զորքերի փոխգործակցությունը կառավարման ժամանակակից մեթոդների օգտագործմամբ»: Զորավարժություններում ներգրավված անձնակազմի քանակի և նախատեսվող ժամանակահատվածի մասին որևէ տեղեկություն չկա: Հիշեցնեմ, որ այս ամենը իրականացվում է ռուսական խաղաղապահ զորքի տեղակայմանը շատ մոտ գտնվող տարածքում: Սեպտեմբեր ամսին ևս թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություն էր տեղի ունեցել Բերձորի տարածքում:
Թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունների պակաս տարածաշրջանում չկա, ավելի քան հինգ տասնյակ զորավարժություն է անցկացվել վերջին 10 ամիսների ընթացքում: Իմ համոզմամբ, Բերձորի տարածքում այս ակտիվացումը պատահական չէ՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո Բերձորի միջանցքը Հայաստանն ու Արցախը կապող միակ կենսական ուղին է: Մեր հակառակորդ հարևանները շարունակում են պատրաստվել տարբեր սցենարների իրագործմանը, իհարկե նաև՝ նախատեսելով ուժի կիրառում՝ իրենց ռազմավարական նպատակները լուծելու համար: Սա է իրենց առաջարկած «խաղաղությունը»,- գրել է Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հոկտեմբերի 19-ին Արցախի գրավյալ Քաշաթաղի (Լաչին) շրջանում նոր զորավարժություններ էր սկսել։ Զորավարժությունների ընթացքում ստուգվելու է ցամաքային զորքերի համագործակցությունը այլ զորատեսակների հետ՝ կառավարման ժամանակակից մեթոդների կիրառմամբ։